478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանը համաձայնություն է տվել ամուսնությունների գրանցման ժամկետների կրճատմանը
15:48
25 Մայիսի 2011

Հայաստանի խորհրդարանը  չորեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի փոփոխություններն ու լրացումները։

Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքերով՝ լրացումներով առաջարկվում է կրճատել Հայաստանում ամուսնությունների գրանցման ժամկետները մեկ ամսից մինչև յոթ օր (ամուսնության գրանցման դիմումի ներկայացման պահից)։

«Օրենսդրությամբ նախատեսված փոփոխությունները թույլ կտան նվազագույնի հասցնել ամուսնության գրանցման ժամկետն ամուսնացողների մոտ այլ ամուսնությունների առկայության ստուգման համար՝ բացառելով կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց Թովմասյանը։

Միաժամանակ նախատեսվել է նաև ամուսնության գրանցման արագ կարգ համատեղ երեխայի ծննդյան, հղիության վերջին ժամկետների, բանակում պարտադիր զինվորական ծառայություն անցնելու, ամուսնացողներից մեկի ծանր հիվանդության դեպքում։

Այլ փոփոխությունների թվում նախարարը նշեց նաև, որ օրենքով կնախատեսվի Հայաստանի մարզերի բնակիչներին ոչ միայն բնակության վայրում, այլ նաև մայրաքաղաքում ամուսնության գրանցման թույլտվությունը։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում գրանցվել է ավելի քան 17,9 հազար ամուսնություն, ինչը 4,2 տոկոսով քիչ է, քան 2009 թվականին։ 2010 թվականին գրանցված ամուսնալուծությունների թիվը հասել է 2,9 հազարի՝ 5,9 տոկոսվ ավելի, քան 2009 թվականին։

Միաժամանակ ամուսնություն գրանցողների տարիքն ավելացել է՝ 2010 թվականին փեսացուների միջին տարիքը կազմել է 29 տարեկան, իսկ հարսնացուներինը՝ 24,9 տարեկան։ Միաժամանակ առաջին անգամ ամուսնացող փեսացուների տարիքը կազմել է 28,1 տարեկան, իսկ հարսնացուներինը՝ 24,4 տարի։ Դեռ մի քանի տարի առաջ հարսնացուների տարիքը կազմել է 21 տարի, իսկ փեսացուներինը՝ 26 տարի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: