486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահի առաջարկած համաներումն ուշացած, բայց ճիշտ որոշում է. ՀՅԴ
15:18
25 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի.  /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած համաներումը թեև ուշացած, բայց ճիշտ որոշում է, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։

ՀՀ խորհրդարանը չորեքշաբթի նիստի ժամանակ արտահերթ կարգով սկսել է քննարկել ՀՀ նախագահի՝ համաներման մասին առաջարկը, որն արվել է Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ:

«Փաստաթուղթն աննախադեպ է իր ծավալով, թեև, այնուամենայնիվ, կարծում եմ, որ որոշ խնդիրներ կան։ Մասնավորապես, այն հոդվածները, որոնցով չի կիրառվի համաներումը, լուրջ քննարկման ենթակա են»,- ասաց Մինասյանը։

Միաժամանակ պատգամավորը նշեց, որ համաներումը հանրային նշանակության տեսանկյունից միշտ կարևոր քայլ է եղել։

Հայաստանի արդարադատության նախարարի գնահատականով՝ համաներումը տարածվում է 900-1000 բանտարկյալների վրա։ Պատիժ կրելուց ամբողջությամբ ազատվել է մոտ 400 մարդ, ևս մոտ 400 մարդու ժամկետը կկրճատվի։ Իսկ հաշվի առնելով նրանց, ովքեր նախնական կալանքի տակ են, համաներման տակ ընկնողների թիվը կավելանա 20 տոկոսով։

Այսօր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ են կրում մոտ 4 հազար մարդ, ևս 1100 մարդ նախնական կալանքի տակ է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: