480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երևանյան հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած սկանդալային միջադեպի փաստի առնչությամբ
18:15
24 Մայիսի 2011

ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի փաստի առնչությամբ, երբ բուժկենտրոնում քիչ էր մնում վիրահատեին վիրաբուժական միջամտության կարիք չունեցող երեխայի:

Ինչպես հաղորդում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):

Տեղեկատվության մեջ նշվում է, որ մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա Շենգավիթ վարչական շրջանի դատախազի  ցուցումով նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մայիսի 3-ին վիրահատության կարիք ունեցող յոթնամյա երեխայի փոխարեն վիրահատարան է տարվել հնգամյա մի տղա, որին վիրահատական միջամտություն չի պահանջվել:

«Նրա նկատմամբ նշված բժշկական կենտրոնի աշխատակիցներն անհիմն իրականացրել են բժշկական վիրահատական միջամտություն՝ առողջությանն անզգուշությամբ պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով», - նշում է մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները հրապարակել են միջադեպի մանրամասները: Պարզվել է, որ Ախուրյանի հինգամյա բնակիչ Նարեկ Դանիելյանը, ում 2008 թ.-ին թոքերի վիրահատություն են իրականացրել, ծնողների նախաձեռնությամբ տարվել է հիվանդանոց՝ առողջական վիճակը գնահատելու նպատակով: Դրան զուգահեռ վիրահատության է պատրաստվել Էջմիածնի յոթնամյա բնակիչ Գևորգ Մովսիսյանը: Սակայն բուժանձնակազմի անփութության հետևանքով վիրահատարան է տարվել ոչ թե Գևորգ Մովսիսյանը, այլ Նարեկ Դանիելյանը: Տեղեկատվության համաձայն՝ վիրահատությունը հաջողվել է դադարեցնել:

Միջադեպի կապակցությամբ մտահոգություն է հայտնել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նա խոստացել է, որ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: