481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կարող է այլընտրանքային քաղաքական ուժ հայտնվել. պատգամավոր
17:42
24 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կարող է այլընտրանքային քաղաքական ուժ հայտնվել, ինչի համար երկրում առկա են անհրաժեշտ նախադրյալները, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը:

«Երկրում այսօր տիրող իրավիճակը կարելի է անվանել անորոշ, և ընթացող գործընթացները կարող են հանգեցնել նոր՝ այլընտրանքային, երրորդ ուժի ստեղծմանը», - երեքշաբթի ասաց Խաչատրյանը լրագրողներին:

Նա ավելացրեց, որ որոշ քաղաքական ուժերի և առանձին գործիչների միջև արդեն համագործակցության վերաբերյալ բանակցություններ են ընթանում, որոնք կարող են հանգեցնել երրորդ ուժի ձևավորմանը, որը կգործի արմատական ընդդիմության դաշտում:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանն իր հերթին չհամաձայնեց Խաչատրյանի դիրքորոշման հետ:

«Քաղաքական երրորդ ուժի ստեղծման, կոալիցիայի փլուզման մասին բանավեճերը նախընտրական իրավիճակում բավականին բնական են», - կարծում է Սահակյանը:

2012 թ.-ին Հայաստանում տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները:

Նա նաև նշեց, որ երրորդ ուժի ի հայտ գալն արդարացված կլինի միայն այն դեպքում, եթե այն ներկայացնի որոշակի ծրագիր և նպատակներ, իսկ նման ծրագրեր դեռ ոչ ոք չի ներկայացրել:

«Հեղափոխական միջոցներով իշխանափոխությունը, հեղափոխական տրամադրվածությունները, որոնք այժմ բարձրացվում են առանձին կուսակցությունների կողմից, ոչ մի երկրի օգուտ չեն բերել», - ընդգծեց Սահակյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: