480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
VivaCell-MTS-ի երևանյան գրասենյակը տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգից հետո վերադարձել է նորմալ աշխատանքային ռեժիմի
16:44
24 Մայիսի 2011
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. VivaCell-MTS հայկական ընկերության աշխատակիցները վերադարձել են նորմալ աշխատանքային ռեժիմի գլխավոր գրասենյակում տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգից հետո, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:

«Ռումբի մասին անանուն զանգից հետո, համաձայն համապատասխան կանոնակարգի,  ընկերությունում կազմակերպվել է տարհանում: Համապատասխան գերատեսչությունների կողմից իրականացված անհրաժեշտ ուսումնասիրությունից և ահազանգի կեղծ լինելը հաստատելուց հետո, VivaCell-MTS-ի աշխատակիցները վերադարձել են  բնականոն աշխատանքի», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ժամը 13.13-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ոստիկանության հերթապահ մասից տեղեկատվություն է ստացվել, որ անհայտ քաղաքացուց, ահազանգի համաձայն, VivaCell-MTS ընկերության գրասենյակի շենքում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ-ի, ոստիկանության, ԱԱԽ-ի աշխատակիցներն ու ականազերծողներ: Ժամը 14.30-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են: Ահազանգը կեղծ էր:

Սա վերջին շաբաթվա ընթացքում ռումբ տեղադրված լինելու մասին արդեն երրորդ կեղծ ահազանգն է: Մայիսի 19-ին անհայտ մի տղամարդ տեղեկացրել էր Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իբր տեղադրված պայթուցիկ սարքի մասին:

Մայիսի 22-ին օդանավակայանի տեղեկատու ծառայություն էր ստացվել ահազանգ այն մասին, որ Երևան-Ամստերդամ չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ է տեղադրված: Երեքշաբթի Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ նախօրեին ձերբակալվել է այդ ահազանգի հեղինակը՝ Երևանի 43-ամյա բնակիչ, երեք անգամ դատված Հայկ Վարդանյանը:

VivaCell-MTS-ը գործում է հայկական շուկայում 2005 թ.-ից: VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (ՄՏՍ) ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային խմբին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։