486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-4
Եղանակը Երևանում
Հայ
VivaCell-MTS բջջային օպերատորի երևանյան գրասենյակում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր. ԱԻՆ [Տարբերակ 2]
16:04
24 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. VivaCell-MTS բջջային օպերատորի («Մոբիլնիե ՏելեՍիստեմի» ռուսական ԲԲԸ դուստր ձեռնարկություն) գլխամասային գրասենյակում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նիկոլայ Գրիգորյանը:

Ժամը 13.13-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ոստիկանության հերթապահ մասից տեղեկատվություն է ստացվել, որ անհայտ քաղաքացուց, ահազանգի համաձայն, VivaCell-MTS ընկերության գրասենյակի շենքում ռումբ է տեղադրված: Բոլոր մարդիկ տարհանվել են:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ-ի, ոստիկանության, ԱԱԽ-ի աշխատակիցներն ու ականազերծողներ:

Ժամը 14.30-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են: Ահազանգը կեղծ էր», - ասաց Գրիգորյանը

ԱԻՆ-ի տվյալների համաձայն՝ զանգահարած քաղաքացու անձը չի պարզվել:

Սա վերջին շաբաթվա ընթացքում ռումբ տեղադրված լինելու մասին արդեն երրորդ կեղծ ահազանգն է: Մայիսի 19-ին անհայտ մի տղամարդ տեղեկացրել էր Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իբր տեղադրված պայթուցիկ սարքի մասին:

Մայիսի 22-ին օդանավակայանի տեղեկատու ծառայություն էր ստացվել ահազանգ այն մասին, որ Երևան-Ամստերդամ չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ է տեղադրված: Երեքշաբթի Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ նախօրեին ձերբակալվել է այդ ահազանգի հեղինակը՝ Երևանի 43-ամյա բնակիչ, երեք անգամ դատված Հայկ Վարդանյանը:

VivaCell-MTS-ը գործում է հայկական շուկայում 2005 թ.-ից: VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (ՄՏՍ) ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային խմբին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։