484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Աֆղանստանում հայկական համակազմի ավելացումը կարող է հանգեցնել ահաբեկչությունների Հայաստանում. քաղաքագետ
15:44
24 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Աֆղանստանում հայկական խաղաղապահ համակազմի ավելացումը կարող է Հայաստանի տարածքում ահաբեկչություններ հրահրել մահմեդական ուժերի կողմից, կարծում է, Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միության անդամ, Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանը:

ՀՀ ԱԺ-ն մայիսի 11-ին վավերացրել է Աֆղանստանում խաղաղապահ առաքելության իրականացման  հարցում Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության վերաբերյալ ՆԱՏՕ-ի հետ իրավական հարցերի կարգավորման մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը նախատեսում է ավելացնել հայկական խաղաղապահ համակազմի թիվն Աֆղանստանում՝ ներկայիս 45-ից հասցնելով 130-ի, ինչպես նաև մինչև 2012 թ.-ի դեկտեմբերի 31-ը երկարացնել Աֆղանստանում նրանց առաքելության ժամկետները:

Դիլանյանի խոսքերով, կենտրոնի կողմից անցկացված ուսումնասիրությունների համաձայն՝ 2002-2010 թթ.-ին գերմանական զորքերի վերահսկողության տակ գտնվող աֆղանական տարածքում գրանցվել է շուրջ 280 արտակարգ դեպք, մասնավորապես՝ պայթյուններ, շահիդների ակտեր: Ընդ որում 190 դեպք գրանցվել է Կունդուզ գավառում, որտեղ տեղակայաված են հայ խաղաղապահները:

«Վերը նշված փաստերը վկայում են այն մասին, որ հայ զինվորականները, լինելով խաղաղապահներ, Աֆղանստանում ծառայում են լարված իրավիճակում, և նրանց ծառայությունը կարող է դիտարկվել որպես ակտիվ ներգրավվածություն ռազմական գործողությունների մեջ», - երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Դիլանյանը:

Քաղաքագետը նշեց, որ ցանկացած ահաբեկչական խմբավորում, ոգևորված ջիհադի գաղափարով, կարող է ահաբեկչական ակտ կազմակերպել Հայաստանում:

Նա կոչ արեց Հայաստանի անվտանգության համար պատասխանատու կառույցներին, համագործակցելով Ինտերպոլի հետ, հանրապետությունում հնարավոր ահաբեկչությունների կանխմանն ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Դիլանյանը հիշեցրեց, որ Հայաստանը, լինելով քրիստոնյա պետություն և ISAF առաքելության (Անվտանգության աջակցության միջազգային ուժեր) անդամ, պարբերաբար կտրուկ քննադատության է ենթարկվում Իսլամական կոնֆերանսի կազմակերպության կողմից, և 90-ականներին այդ կազմակերպությունը Հայաստանին չհայտարարեց ջիհադ միայն այն պատճառով, որ նրան պաշտպանեց իրանական կողմը:

Ինչ վերաբերում է հայկական համակազմի ավելացման մասին համաձայնագրի վավերացմանը, ապա քաղաքագետը նշեց, որ դա «ԱՄՆ-ից քաղաքական դիվիդենտներ ստանալու» Հայաստանի ձգտումն է և պայմանավորեց այն հանրապետությունում Արևմուտքի ազդեցության ավելացմամբ:

Հայկական զինվորական համակազմը Աֆղանստանում գործունեություն է իրականացնում Կունդուզ արվարձանում գերմանական ղեկավարության ներքո ISAF Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության կազմում 2010 թվականից։ Կունդուզի օդանավակայանում անվտանգությունն ապահովող հայկական առաքելության կազմում են ցամաքային մեկ դասակ, սպա բժիշկ և շտաբային սպաներ։

Հայկական խաղաղապահներին Աֆղանստան ուղարկելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2009 թվականի հոկտեմբերին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։