480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Տեխնածին աղետները կարող են աշխարհի վերջի պատճառ դառնալ. հայ գիտնական
14:36
23 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհի վերջն ավելի հավանական է տեխնածին, այլ ոչ թե տիեզերական աղետների պատճառով, կարծում է Հայկական աստղագիտական միության փոխնախագահ Արեգ Միքայելյանը:

«Մարդկության համար շատ ավելի վտանգավոր են տեխնածին աղետները, որոնք կարող են առաջանալ տեխնիկական առաջընթացի զարգացման հետևանքով: Օրինակ, աճել է ավտովթարի հետևանքով մահացությունների թիվը... Կցանկանայի նշել նաև միջուկային զենքի խնդիրը», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Միքայելյանը:

Խոսելով տիեզերական աղետների հավանականության մասին՝ գիտնականը տեղեկացրեց, որ տարատեսակ երկնային մարմինների հետ Երկիր մոլորակի բախումը դարձել է հաճախակի երևույթ, սակայն խոշոր բախումներ տեղի են ունենում մոտավորապես միլիոն տարին մեկ անգամ:

Նա նաև ընդգծեց, որ նույնիսկ խոշոր բախումները չեն կարող երկրագնդի ոչնչացման պատճառ դառնալ:

Մտորելով աշխարհի վերջի մասին բազմաթիվ խոսակցությունների պատճառների շուրջ՝ գիտնականը նշեց, որ նմանատիպ խոսակցությունները հաճախ առաջանում են զարգացած երկրներում, որտեղ գոյություն ունի ֆինանսների ավելցուկ, և թեման հաճախ ենթարկվում է շահարկման՝ շահ ստանալու նպատակով:

Միքայելյանն ընդգծեց, որ գիտության մեջ ևս հայտնի են աշխարհի վերջի և մոլորակի ոչնչացման մասին թեմաների շահարկման դեպքեր: Նա, մասնավորապես, նշեց ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն օզոնային անցքի մասին, որն իբր մեծանում է Անտարկտիդայի վրա:

Այլ պատճառների թվում նա նշեց բարձր իրազեկվածությունը, երբ մարդիկ, տեղեկատվություն ստանալով տարբեր աղբյուրներից՝ սկսում են լուրեր տարածել աշխարհի վերջի մասին:

Արարատյան Հայրապետական թեմի Բաբկեն քահանա Հայրապետյանը ընդգծեց, որ աշխարհի վերջի ժամկետները ոչ ոքի հայտնի չեն:

Նրա խոսքերով՝ Աստվածաշնչում խոսվում է միայն որոշ նշանների մասին, որոնք կարող են դառնալ Ահեղ դատաստանի օրվա սկիզբ, մասնավորապես՝ պատերազմներն ու աղետները:

Նա նաև ընդգծեց, որ եթե աշխարհի վերջ ասելով ենթադրվում է Ահեղ դատաստանի օրը, ապա դա ամենևին էլ մարդկության վերջ չի նշանակում, և «աշխարհի վերջ» երևույթը չի կարելի միանշանակ դրական կամ բացասական համարել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: