482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանից արտագաղթի աննախադեպ տեմպերի մասին խոսակցություններն անհիմն են. Միգրացիոն ծառայություն
14:15
23 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանից արտագաղթի աննախադեպ տեմպերի մասին խոսակցություններն անհիմն են, երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

«Վերջերս հաճախակի են դարձել Հայաստանից արտագաղթի, այսպես կոչված, աճող տեմպերի մասին տեղեկությունները: Մասնավորապես, որոշ ԶԼՄ-ներ նշում են, թե 2010 թ.-ին միգրացիայի բացասական սալդոն կազմել է 70 հազար մարդ: Ընդ որում տեղեկատվության աղբյուրների հղում չի ներկայացվում», - նշեց Եգանյանը:

Նա ընդգծեց, որ արտագաղթողների աննախադեպ հոսքի մասին խոսք անգամ լինել չի կարող:

«Վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե 2008 թ.-ին միգրացիայի բացասական սալդոն կազմել է 23 հազար մարդ, 2009 թ.-ին՝ 25 հազար, ապա 2010 թ.-ին այն կազմել է 29,8 հազար մարդ: Այսինքն, որևէ զանգվածային արտագաղթ չկա», - ասաց ծառայության պետը:

Եգանյանն ավելացրեց, որ միգրացիոն իրավիճակը գնահատելիս օգտագործվում են պետական սահմանն անցնելու մասին տվյալները:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանից մեկնած մարդկանց թիվը 2011 թ.-ի մարտին կազմել է 144 614 մարդ (նախորդ ամսվա համեմատ 40,6 տոկոսանոց աճ), որոնցից 70 853-ը օտարերկրյա քաղաքացիներ էին: Միաժամանակ Հայաստան ժամանած մարդկանց թիվը մարտին կազմել է 136 237 մարդ (նախորդ ամսվա համեմատ 46,3 տոկոսանոց աճ), որոնցից  74035 օտարերկրյա քաղաքացիներ էին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: