484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Կարմիր գրքի երկրորդ հրատարակության շնորհանդեսը
18:23
20 Մայիսի 2011

Հայաստանի կենդանիների և բույսերի կարմիր գրքի երկհատորյակի երկրորդ հրատարակության հանդիսավոր շնորհանդեսը տեղի է ունեցել ուրբաթ Երևանում՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ:

Կենդանիների կարմիր գրքի (1987 թ.-ի հրատարակություն) և Բույսերի կարմիր գրքի (1989 թ.-ի հրատարակություն) վերջնական մշակման և վերաթողարկման աշխատանքները նախաձեռնել է ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ կառավարության, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Բնապահպանության միջազգային միության, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի և Միջազգային համագործակցության գերմանական ասոցիացիայի աջակցությամբ:

«Պատահական չէ, որ Հայաստանի կարմիր գրքի շնորհանդեսը տեղի է ունենում Կենսաբազմազանության միջազգային օրվա նախաշեմին, քանի որ այն նպատակաուղղված է կենսաբազմազանության կորուստների աճի տեմպերի զգալի կրճատմանն ուղղված մեր ջանքերի կրկնապատկմանը», - շնորհանդեսի ընթացքում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Նա նաև նշեց, որ Հայաստանի կենդանիների և բույսերի կարմիր գրքի հրատարակումն առաջին հերթին ներկայացնում է ներկայի և ապագայի համար պատասխանատվություն կրելու հասարակության պատրաստակամության արդյունքը:

Նախարարի խոսքով՝ դեռ 1992թ.-ին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Շրջակա միջավայրի խնդիրների համաշխարհային ֆորումում ընդգծվել է, որ ամեն երկիր պարտավորություններ ունի կենսաբազմազանության պահպանման հարցում:
«Կարմիր գրքի պատրաստումն ու հրատարակումն ազգի շահագրգռվածության և համաշխարհային հանրության առջև պարտավորությունների հաստատումն է», - ասաց նա:

Հայաստանի կարմիր գրքի երկրորդ հրատարակության մեջ ներառված է 452 բուսատեսակ, սնկերի 40 տեսակ, կենդանիների 308 տեսակ (153 ողնաշարավոր և 155 անողնաշարավոր):

Հարությունյանը նշեց, որ Հայաստանի բույսերի կարմիր գրքի երկրորդ հրատարակության մեջ առաջին անգամ ներառվել են սնկերի վտանգավոր տեսակներ, իսկ Կենդանիների կարմիր գրքում՝ անողնաշարավորների տեսակներ:
«Արդեն այսօրվանից մենք պետք է նախաձեռնենք Կարմիր գրքի հաջորդ հրատարակումը և ձգտենք, որ ապագայում այն դառնա ավելի բարակ և փոքր», - ընդգծեց նա:
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան իր հերթին նշեց, որ Կարմիր գրքի հրատարակումը վկայում է, որ հայկական կառավարությունը հեռանկարային ուղղություն է համարում երկրում կենսաբազմազանության պահպանումը:

«Հայաստանը Կովկասի կենսաբազմազանության կենտրոնում է, և այստեղ կան շուրջ 30 հազար տարբեր կենսատեսակներ», - ասաց նա:
Գերչևան նաև մտահոգություն հայտնեց, որ չնայած իշխանությունների ջանքերին, ֆլորայի և ֆաունայի շատ տեսակներ դեռևս գտնվում են անհետացման եզրին:
Կարմիր գրքի երկրորդ հրատարակությունն արձանագրում է մտահոգիչ միտումներ, իսկ դա նշանակում է, որ հարկավոր է զգալի ջանքեր ներդնել՝ անհետացման եզրին գտնվող տեսակների պաշտպանությունն ապահովելու համար», - ասաց նա՝ ավելացնելով, որ կենսաբազմազանությունը երկրագնդի առողջության կարևոր ցուցանիշն է:
Մշտական համակարգողը նաև հույս հայտնեց, որ Հայաստանի կարմիր գրքի երկրորդ հրատարակությունը երիտասարդության շրջանում հետաքրքրություն կառաջացնի կենսաբազմազանության պահպանման հարցերում և կնպաստի հետագա տնտեսական, սոցիալական և հասարակական բարգավաճմանը:

Կարմիր գրքի երկրորդ հրատարակությունը, որի աշխատանքներն իրականացվել են 2007-2009թթ.-ին՝ գոյություն ունեցող տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա, պատրաստվել է ԳԱԱ-ի, Երևանի պետական համալսարանի և գիտական այլ հաստատությունների մասնագետների կողմից:

Շնորհանդեսի ընթացքում ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանն ու ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Գագիկ Սարկիսովը, ՀՀ կառավարության ղեկավարի որոշման համաձայն, պարգևատրվեցին ՀՀ վարչապետի պատվավոր մեդալներով՝ գիտության ոլորտում ունեցած զգալի ներդրման համար:

ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով Հայաստանի կենդանիների և բույսերի կարմիր գրքի մշակման և հրատարակման գործում ունեցած մասնագիտական լուրջ ներդրման համար գերատեսչական ոսկե մեդալներ հանձնվեցին ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի պետ Էլեոնորա Գաբրիելյանին, ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Կենդանաբանության ինստիտուտի միջատաբանության և կենդանաբանության լաբորատորիայի պետ Մարկ Քալաշյանին, ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի առաջատար գիտաշխատող Քամիլլա Թամամյանին, ինչպես նաև ԵՊՀ Կենդանաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի վարիչ Սիրանուշ Նանագուլյանին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։