486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը մտահոգված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների շրջանում հիերարխիայի սահմանման փորձերի կապակցությամբ. ԱԳՆ
17:43
20 Մայիսի 2011

Հայաստանը մտահոգված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների շրջանում հիերարխիայի սահմանման փորձերի կապակցությամբ, ուրբաթ Երևանում «ՀԱՊԿ և Հարավային Կովկաս. խաղաղության և անվտանգության հեռանկարները տարածաշրջանում» թեմայով միջազգային խորհրդաժողովի ընթացքում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը:

«Մենք մտահոգությամբ հետևում ենք ԵԱՀԿ և ՄԽ փաստաթղթերում ամրագրված ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների շրջանում հիերարխիայի սահմանման, սկզբունքների ձևափոխման և միակողմանի կամ խեղաթյուրված մեկնաբանման փորձերին», - նշեց Կիրակոսյանը:

Միջնորդների կողմից հաճախ հնչող հակամարտության կարգավորման սկզբունքների ցուցակում ներառված են ազգերի ինքնորոշման իրավունքը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքները:

Կիրակոսյանի խոսքերով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում Հայաստանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, Ալմաթիում և Աստանայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Լ’Աքվիլայում և Մուսկոկում ՄԽ համանախագահ-երկրների նախագահների կողմից արված հայտարարություններին: Նա հատկապես ընդգծեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ջանքերը, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Կիրակոսյանը նաև նշեց, որ մտահոգություն են առաջացնում ԼՂՀ կարգավորման հարցերն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը: «Հարվածի տակ է դրվում ՄԽ-ի շրջանակներում ընդունված՝ հակամարտության կարգավորման գործընթացի տրամաբանությունը: Միջազգային կազմակերպությունները, որպես կանոն, բանակցային գործընթացի մանրամասների մասին տեղեկություններ չունեն, քանի որ բանակցություններն անցնում են կոնֆիդենցիալ պայմաններում», - նշեց Կիրակոսյանը:

Նա նշեց, որ նման իրավիճակում ցանկացած անզգույշ քայլ կամ հայտարարություն, նույնիսկ եթե այն արվել է լավագույն մտադրություններով, կարող է բացասական և անշրջելի ազդեցություն ունենալ գործընթացի վրա:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմության մեջ նման օրինակներ եղել են: Պատահական չէ, երբ 2010 թ.-ի սեպտեմբերին Ադրբեջանը ՄԱԿ-ից հետ կանչեց ԼՂՀ հակամարտության մասին բանաձևի իր նախագիծը, ՄԽ համանախագահներն անհրաժեշտ համարեցին իրենց հայտարարության մեջ ևս մեկ անգամ հիշեցնել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միակ ձևաչափն է: Աստանայում ընդունված ԵԱՀԿ գագաթնաժողովի հռչակագիրը ևս կարևորեց հենց համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում հակամարտություններրի կարգավորումը», - նշեց Կիրակոսյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։