478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+34
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը Մոսկվայում կմասնակցի «ԱՊՀ-ն 20 տարեկան է. դեպի գործընկերության նոր հորիզոններ» ցուցահանդեսին
15:00
20 Մայիսի 2011

Հայաստանի կառավարությունն ուրբաթ նիստում որոշել է 25 մլն դրամ (մոտ 66 հազ դոլար) հատկացնել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսին երկրի մասնակցության համար։

Հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մոսկվայի Համառուսական ցուցահանդեսային կենտրոնում կանցկացվի ԱՊՀ ձևավորման 20-ամյակին նվիրված «ԱՊՀ-ն 20 տարեկան է. դեպի գործընկերության նոր հորիզոններ» միջպետական ցուցահանդեսը։ Ցուցադրմության մակերեսը կկազմի 10 հազար քառակուսի մետր։

«Կազմակերպչական հարցերը կիրականացվեն Ռուսաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչության և Զարգացման հայկական գործակալության միջոցով»,- ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։ Նրա խոսքով՝ զանազան միջոցառումների անցկացման մնացած ծասերը կիրականացվեն Առևտրային ներկայացուցչության և հայկական համայնքի միջոցների հաշվին։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորեց մասնակցությունը ցուցահանդեսին և ընդգծեց, որ նախօրեին հարցը քննարկվել է Մինսկում ԱՊՀ երկրների վարչապետների նիստում։

«Մենք պետք է անենք հնարավորինը, որպեսզի հասցնենք արագ լուծել պայմանագրերի ստորագրման, տաղավարի ձևավորման, մասնավոր հատվածի ներգրավման բոլոր կազմակերպչական հարցերը»,- ասաց  Սարգսյանը։

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունները, ԱՊՀ Գործադիր կոմիտեն, ԱՊՀ ցուցահանդեսային-տոնավաճառային և կոնգրեսային գործունեության միջպետական խորհուրդը, ԱՊՀ անդամ պետությունների առևտրա-արդյունաբերական պալատների ղեկավարների խորհուրդը, «Համառուսական ցուցահանդեսային կենտրոն» ՓԲԸ-ն։

Ցուցահանդեսը կազմակերպվում է տնտեսական, սոցիալական և հումանիտար ոլորտներում ԱՊՀ գործունեության առաջատար ուղղություններով միջպետական համագործակցության զարգացմանն աջակցելու նպատակով և կոչված է սատարելու ԱՊՀ մասնակից-երկրների դրական նորարարական և ներդրումային կերպարի ձևավորմանը, կառուցողական փոխգործակցության և ռազմավարական գործընկերության զարգացմանը, արդեն ձեռք բերված արդյունքների և հեռանկարների ներկայացմանը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։