478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+29
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը արդյունավետ է համարում երևանյան համաժողովի աշխատանքը
14:31
20 Մայիսի 2011

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բարձր գնահատեց Երևանում անցկացված «ՀԱՊԿ-ն և Հարավային Կովկասը. տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հեռանկարներ» միջազգային կոնֆերանսի արդյունավետությունը:

«Այստեղ լսված, ստացված ահռելի նյութը, անշուշտ, կդրվի կազմակերպության զարգացման բազմաթիվ քայլերի հիմքում: Կարող եմ ասել, որ շատ բաներ, որ այսօր ես լսեցի խաղաղապահության, գործառնությունների վերապրանքանիշավորման, տեղեկատվական անվտանգության մասին, մենք կսկսենք իրագործել գուցե հաջորդ շաբաթ, ամեն դեպքում, կսկսենք նախապատրաստական քայլեր անել»,- ասաց Բորդյուժան ուրբաթ:

Նա շնորհակալություն հայտնեց համաժողովի մասնակիցներին միջոցառման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի, հնչեցրած իմաստուն, կշռադատված և կառուցողական մտքերի համար։

Նրա խոսքով՝ այս համաժողովը քաղաքական տեսանկյունից ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հարավային Կովկասում կան խնդիրներ, և կա դրանք լուծելու ցանկություն, կա դրանց քննարկման հնարավորություն, տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված ինչ-որ քայլերի մշակման ցանկություն, համագործակցության և հավաքական անվտանգության սեփական համակարգի ստեղծման ցանկություն։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց նաև, որ, հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը՝ միայն համատեղ ուժերով է հնարավոր անվտանգ ապրել։

«Հակառակ դեպքում կլինի այնպես, ինչպես տեղի է ունենում բազմաթիվ երկրներում, երբ թելադրում են ինչ-որ տեղից հանկարծ հայտնված ինչ-որ «քեռիներ»։ Ես չէի ցանկանա դա, ամեն դեպքում, իմ երկրին և իմ շատ սիրած ևս մեկ երկրի՝ Հայաստանին»,- ասաց Բորդյուժան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: