478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը չի կատարում Օրհուսի կոնվենցիայի դրույթները. Transparency International
14:24
20 Մայիսի 2011

Հայաստանը չի կատարում շրջակա միջավայրի պաշտպանության Օրհուսի կոնվենցիայի դրույթները, կարծում է «Transparency International Հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Սոնա Այվազյանը։

«Օրհուսը Հայաստանում. գնահատում է հասարակայնությունը» թեմայով խորհրդակցություն է անցկացվում ուրբաթ Երևանում։ Օրհուսի կենվենցիան (Շրջակա միջավայրին վերաբերող հարցերով տեղեկատվության հասանելիության, որոշումների ընդունման գործընթացում և արդարադատության հասանելիության հարցերում հասարակայնության մասնակցության կոնվենցիա) ընդունվել է դանիական Օրհուս քաղաքում 1998 թվականին, իսկ Հայաստանում այն վավերացվել է Ազգային ժողովի կողմից 2001 թվականին։

«Մենք երկու հաշվետվություն ենք ներկայացրել համապատասխան կոմիտե, որը երկու անգամ Կոնվենցիայի մի շարք դրույթների իրականացման, մասնավորապես, հասարակայնության տեղեկատվության  ապահովման դրույթի կատարման ձախողում է արձանագրել»,- ուրբաթ լրագրողներին ասաց Այվազյանը։

Նա նշեց, որ հաճախ հասարակայնությունը տեղեկացված չէ բնական պաշարների շահագործման վերաբերյալ որոշումների մասին։

Մասնավորապես, Այվազյանի խոսքով, 2008 թվականին Կոնվենցիայի կոմիտեն Հայաստանում Դալմայի Այգիների կանաչ գոտու բնապահպանական խախտումներ է գրանցել։ Այգիները հատվում էին շինություններ կառուցելու համար։

Նա նշեց, որ այս տարվա հունիսի վերջին Քիշնևում կանցկացվի Օրհուսի կոնվենցիայի անդամ երկրների համագումար, որտեղ Հայաստանը կոնվենցիայի կատարման հերթական ազգային զեկույց կներկայացնի։

Իր հերթին Հասարակական-էկոլոգիական միության անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը նշեց, որ եթե տեղեկատվության հասանելիության և որոշումների ընդունման հարցում հասարակայնության մասնակցության Կոնվենցիայի առաջին երկու դրույթները Հայաստանը քիչ թե շատ կատարում է, ապա արդարադատության հասանելիությանը վերաբերող երրորդ դրույթի վերաբերյալ չի արձանագրվել և ոչ մի դեպք, որը հաշվի կառներ հասարակայնության կարծիքը շրջակա միջավայրի պահպանման օգտին։

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, ելույթ ունենալով խորհրդակցության բացմանը, իր հերթին կարևորեց Օրհուսի կոնվենցիայի դրույթների կատարումը հանրապետությունում դրա վավերացման 10-ամյակի առիթով։

«Սա հետ նայելու, նախնական արդյունքների օբյեկտիվ, հավասարակշռված ամփոփման, ներկայիս մեր դիրքորոշման սահմանման և մեր հետագա շարունակական առաջխաղացման ուղենիշերի որոշման ժամանակն է»,- ասաց նա` հավելելով, որ Օրհուսի կոնվենցիան ամբողջությամբ համախատասպանում է բնապահպանական և տնտեսական անվտանգության ԵԱՀԿ ռազմավարությանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: