484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱԱԽ քարտուղարն անհրաժեշտ է համարում մտավոր սեփականության պաշտպանության ոլորտի բարեփոխումը
13:51
20 Մայիսի 2011

Հայաստանում արդեն հասունացել է մտավոր սեփականության պաշտպանության ոլորտի օրենսդրական և ինստիտուցիոնալ լրացուցիչ բարեփոխումների պահը, ուրբաթ օրը հայտարարեց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

«Ներկայումս մտավոր սեփականության պաշտպանության՝ Հայաստանում գործող օրենսդրությունը, անշուշտ, որոշ հնարավորություններ է տալիս մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, բայց դա բավարար չէ»,- ասաց Բաղդասարյանը Հայաստան-ԵՄ համագործակցության և Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խմբի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի մտավոր սեփականության պաշտպանության առաջին համատեղ աշխատաժողովի ընթացքում։

ԱԱԽ քարտուղարը հույս ունի, որ Դանիայի հետ համագործակցության շրջանակներում նախատեսվում է մտավոր սեփականության պաշտպանության համապատասխան պետմարմնին 1,1 մլն եվրոյի օժանդակություն, ինչը թույլ կտա տվյալ բնագավառի բարեփոխումների էական առաջընթաց արձանագրել։

«Այսօրվա քննարկումը վերաբերում է, նախևառաջ, մտավոր սեփականության պաշտպանությանը։ Հայաստանն արդեն երկար տարիներ Մտավոր սեփականության պաշտպանության համաշխարհային կազմակերպության անդամ է, մեր երկրում այդ ուղղությամբ բարենպաստ օրենսդրական դաշտ է ձևավորվել, բայց ԵՄ-ն Հայաստանից նոր լուրջ բարեփոխումներ է ակնկալում»,- հավելեց Բաղդասարյանը։

Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերն իր հերթին նշեց, որ եթե Հայաստանը ձգտում է դառնալ բարձր տեխնոլգիաների արտադրանքի արտադրողական կենտրոն, ապա պարտավոր է կատարելագործել մտավոր սեփականության պաշտպանության համակարգը։

«Թույլ տալով դեպի երկիր ցածրորակ և կեղծ ապրանքի ներկրումն ու վաճառքը՝ Հայաստանը վտանգի է ենթարկում բարձր տեխնոլգիաների արտադրանքի արտադրողական կենտրոն դառնալու իր ողջ ձգտումը»,- ասաց դեսպանը։

Լյուցենբերգերի խոսքով՝ ԵՄ ողջ տարածքում կեղծ ապրանքը մտավոր սեփականության պաշտպանության, ազատ առևտրի և անվտանգության ոլորտների №1 խնդիր է համարվում։  

«Սա, նախևառաջ, վերաբերում է դեղագործական կեղծ արտադրանքին, մանկական խաղալիքներին և ավտոպահեստամասերին։ Թվարկված ապրանքներից յուրաքանչյուրն այս կամ այն չափով կապված է մարդկանց առողջության և կյանքի անվտանգության հետ»,- ավելացրեց նա։

Լյուցենբերգերը նշեց նաև, որ մտավոր սեփականության պաշտպանության համատեղ առաջին աշխատաժողովը, ըստ էության, տեղեկատվական արշավի մեկնարկ է, որի նպատակն է իրազեկել Հայաստանի հասարակայնությանը մտավոր սեփականության իր իրավունքների մասին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։