487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ Գերագույն հանձնակատար Էշթոնի այցը Հայաստան ծրագրված է 2011 թվականի ամռանը
10:53
20 Մայիսի 2011

ԵՄ Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի այցը Հայաստան ծրագրված է 2011 թվականի հունիսի կամ հուլիսի սկզբներին, ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանը։

«Այս այցի նախապատրաստական փուլում նախատեսվում է, որ հունիսին Հայաստան կայցելի ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա»,- ասաց նա հինգշաբթի խորհրդարանում 2010 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում։

Անցյալ տարի Բրյուսել էին այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբարահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այցով Հայաստան էին ժամանել ԵՄ-ում նախագահող Իսպանիայի արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսը, ինչպես նաև Եվրոպական Միության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«2010 թվականին «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում նաև պաշտոնական ու ոչ պաշտոնական նախարարական ֆորումներ ու բարձր մակարդակով հանդիպումներ են անցկացվել»,- ասաց Ղազինյանը։

Նա նշեց նաև, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներն էապես ընդլայնվել են, այդ թվում՝ «Արևելյան գործընկերություն» ծրագրի, ինչպես նաև նախորդ տարվա ամռանը Ասոցացման մասին համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների շնորհիվ։

Բացի այդ, փոխնախարարի խոսքերով, համագործակցության շրջանակներում ստեղծվել են երեք նոր ենթակոմիտեներ՝ Արդարադատության, ազատությունների ու անվտանգության, Էներգետիկայի, միջուկային անվտանգության, բնապահպանության ու տրանսպորտի, Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրսատման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հանրության և աուտովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով։

«Բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը շարունակվել է, կայացել են համագործակցության մարմինների հերթական նիստերը, ինչպես նաև Հայաստան - ԵՄ մարդու իրավունքների հարցերին նվիրված երկրորդ հանդիպումը»,- ասաց նա՝ հավելելով, որ երրորդ հանդիպումը տեղի կունենա ընթացիկ տարվա դեկտեմբերին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։