484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Պատերազմը Ղարաբաղում կհանգեցնի Հայաստանին ներգրավելուն ու ՀԱՊԿ-ի արձագանքման անհրաժեշտությանը. փորձագետ
19:57
19 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի հնարավար պատերազմական գործողությունները կհանգեցնեն ռազմական   գործողություններում Հայաստանին ներգրավելուն և ՀԱՊԿ արձագանքման անհրաժեշտությանը, կարծում է Կովկասի ինստիտուտի քաղաքական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը:

Նա հիշեցրեց, որ խաղաղ կարգավորման շարունակվող բանակցությունների պայմաններում Ադրբեջանը մշտապես հայտարարում է ռազմական միջոցներով հակամարտությունը լուծելու պատրաստակամութայն մասին՝ մշտապես հանդես գալով չճանաչված Ղարաբաղի և ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքներով:

Փորձագետն ընդգծեց, որ ի հակառակ որոշ պնդումների՝ ռազմական գործողությունները տեսական վերսկսման դեպքում չեն կարող սահմանափակվել միայն ԼՂՀ-ի տարածքով:

«Հաշվի առնելով հակամարտող բոլոր կողմերի կողմից սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զգալի քանակության կուտակումը՝ հավանական ռազմական գործողություններն անխուսափելիոն կտեղափոխվեն նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի վրա», - ասաց Մինասյանը:

Նա հիշեցրեց, որ պահպանվող հարաբերական հրադադարի ներկայիս պայմաններում նույնիսկ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական բանակը պատրաստ է հրթիռակոծել Հայաստանի ողջ տարածքը:

Փորձագետի խոսքերով՝ այս ամենը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարությունը ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կձգտի դրանք տարածել նաև Հայաստանի տարածքի վրա` այստեղից բխող բոլոր հետևանքներով:

Նա նշեց, որ Հայաստանն իր հերթին ևս պաշտոնապես և հրապարակավ հայտարարել է, որ ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորն է, և այս ամենն ակնհայտորեն խոսում է այն մասին, որ ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նախաձեռնումն անխուսափելիորեն և անդառնալիորեն կհանգեցնի գործողությունների տարածմանը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքի վրա և ռազմական գործողություններում նրա հետագա ներգրավմանը:

«Իսկ սա արդեն ավտոմատ կերպով կնշանակի, որ ՀԱՊԿ-ն պետք է արձագանքի իր դանշակից Հայաստանին օգնություն ցուցաբերելու նպատակով՝ 1992 թ.-ի մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ և 6-րդ հոդվածների դրույթներին համապատասխան», - նշեց փորձագետը:

Նա ավելացրեց, որ ՀԱՊԿ-ի կանոնադրությունը կազմակերպությանը ներկայացնում է որպես կազմակերպություն, որը հետխորհրդային տարածքում պատասխանատու է միջազգային և տարածաշրջանային անվտանգության համար, ինչը ներգրավում է նրան ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության և կայունության պահպանման գործում:

«Իհարկե, ակնհայտ է, որ ՀԱՊԿ անդամ-պետություններից ոչ մեկը չի ցանկանում ներգրավված լինել զինված հակամարտության մեջ Հարավային Կովկասում: Եվ ամենաքիչը դա ցանկանում է Հայաստանը: Սակայն դրա համար ՀԱՊԿ մասնակիցները պետք է իրականացնեն մի շարք կանխարգելիչ միջոցառումներ, ինչպես նաև ձեռնպահ մնան գործողություններից, որոնք կարող են սադրել կամ խրախուսել ռազմական գործողությունների վերսկսման պոտենցիալ նախաձեռնողին», - ասաց փորձագետը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: