484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մանդատը հնարավոր է փոփոխվի. քաղաքական գործիչ
19:33
19 Մայիսի 2011

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հավանական է համարում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մանդատի փոփոխության հնարավորությունը՝ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության առաջարկվող նոր սկզբունքները:

«Մեր առաջարկները հանգում են նրան, որ հակամարտող կողմերը համաձայնում են նախաձեռնել մի շարք գործընթացներ», - ասաց Սարգսյանը հինգշաբթի Երևանում մեկնարկած «ՀԱՊԿ և Հարավային Կովկաս. խաղաղության և անվտանգության հեռանկարները տարածաշրջանում» միջազգային կոնֆերանսի ընթացքում:

Այս գործընթացների թվում քաղաքական գործիչը նշեց Հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը, որը գործում է մինչև բանակցությունների ավարտն ու պարունակում է միմյանց նկատմամբ թշնամական քարոզ վարելու արգելքի չվերցված պարտավորություն, ժողովրդական դիվանագիտության ձևերի կիրառմամբ բազմապլանային միջոցառումների իրագործման պարտավորություն՝ ժողովուրդների միջև վստահության միջոցների հետևողական ձևավորման նպատակով, սկզբնական փուլում միջնորդների միջոցով տնտեսական ծրագրերի իրագործում ինչի շնորհիվ տարածաշրջանային բնույթի նախագծերում ԼՂՀ-ի մասնակցությունը նախադրյալներ կստեղծի՝ Ադրբեջանի հետ ուղիղ, ոչ քաղաքական կապերի հաստատման համար:

Նրա խոսքերով՝ իրադարձությունների նման շրջադարձը շատերին անիրատեսական կթվա: Սակայն, ինչպես նշեց կուսակցության ղեկավարը, ավելի շատ պետք է դուրս գալ ժողովուրդներին միմյանց ուղղությամբ տանող ճանապարհի վրա: Նրա կարծիքով՝ այլ ուղին առճակատման շարունակություն կնշանակի:

«Այդ պատճառով առաջարկելով այս փուլում Մադրիդյան սկզբունքները փոխարինել վերը նշվածներով՝ մենք ենթադրում ենք, որ ԵԱՀԿ նոր Մինսկի խաղաղ կոնֆերանսը կարող էր քննարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մանդատի փոփոխման հարցը՝ նրանց օժտելով ղարաբաղյան խնդրի լուծման լիազորություններով՝ օգտագործելով կարգավորման հնարավոր բոլոր տարբերակները (իրավական, քաղաքական, տնտեսական ինտեգրման), պահպանելով ստատուս-քվոն, բացառելով միայն ռազմական ուղին», - ասաց Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ համանախագահների մանդատի նոր բովանդակության սահմանումը միակ լուծումն է, որը թույլ է տալիս հանգել ոչ թե հակամարտության, այլ խնդրի վերջնական կարգավորմանը՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։