481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս փորձագետն առաջնահերթ է համարում Ղարաբաղում պատերազմի չվերսկսման երաշխիքները
16:48
19 Մայիսի 2011

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջնահերթ խնդիր է ռազմական գործողությունների չվերսկսման երաշխիքների ապահովումը, կարծում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, տնտեսագիտության դոկտոր Վիկտոր Շեյնիսը:

«Պաշտպանության բանակի կողմից ինքնապաշտպանության նպատակով զբաղեցված շրջանների փոխանցումը չպետք է հանվի համատեքստից: Անվտանգության օղակի ինչ-որ մասից հայերի հեռացումը հեռավոր հեռանկար է: Հիմա կարևոր է պայմանավորվել ռազմական գործողությունների չվերսկսման երաշխիքների շուրջ», - ասաց Շեյնիսը հինգշաբթի Երևանում մեկնարկած «ՀԱՊԿ և Հարավային Կովկաս. խաղաղության և անվտանգության հեռանկարները տարածաշրջանում» թեմայով միջազգային կոնֆերանսի ընթացքում:

Ռուս փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է օգտագործի իր ազդեցությունը կարգավորման գործընթացում: «Ռուսաստանը պետք է պարզ կերպով ցուցադրի ողջ աշխարհին, որ նոր ագրեսիա և Լեռնային Ղարաբաղի ստրկացում թույլ չի տա», - ասաց Շեյնիսը: Նա նաև նշեց, որ Մոսկվան չպետք է թույլ տա ներկայիս տարածքային սահմանազատման փոփոխություն, իսկ Ռուսաստանի ձայնը ՄԽ-ում պետք է ավելի կատեգորիկ և որոշիչ լինի: Բացի այդ, փորձագետը կարևորեց ՀԱՊԿ-ի ամրապնդումը:

Փորձագետն ընդգծեց, որ ղարաբաղյան հանգույցի ակունքներում կանգնած է երրորդ կողմի՝ բՀԿԿ Կովկասյան բյուրոյի կուսակցական որոշումը Ադրբեջանին հայաբնակ Ղարաբաղի փոխանցման մասին:

«Այս վտանգավոր սխալն ավելի հեշտ էր ուղղել խորհրդային տարիներին, երբ որոշումներն ընդունվում էին առանց հասարակության հետ լուրջ քննարկման», - ասաց Շեյնիսը: Նա նշեց, որ կարելի էր արդարությունը վերականգնել նաև վերակառուցման սկզբնական տարիներին, սակայն խորհրդային ղեկավարության սխալ քաղաքականությունը խնդիրն ամուր հանգույցով կապեց:

Նա կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասկանում է, թե ինչպիսի աղետալի հետևանքների կհանգեցնի նոր պատերազմը, սակայն նրա հռետորականությունն ուղղված է ներքին համախմբան ապահովմանը: «Իրավիճակը մտահոգիչ է...Լիցքավորված զենքը կրակելու ունակություն ունի», - ասաց Շեյնիսը:

Նա նաև ընդգծեց, որ այսպես կոչված մադրիդյան սկզբունքները առավելագույն հստակեցման կարիք ունեն, մասնավորապես, խոսքը այն հարցերի մասին է, որոնք կապված են Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձի և դրանց ռազմականացում թույլ չտալու, Հայաստանի հետ լայն տրանսպորտային միջանցքի ապահովման, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակի և վերջնական կարգավիճակի վերաբերյալ պարտադիր իրավանաբանական ուժ ունեցող հանրաքվեի հետ:  

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: