483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կոմկուսը դեմ է հեղափոխական Սպանդարյանի արձանի ապամոնտաժմանը
15:26
19 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կոմկուսն անընդունելի է համարում հեղափոխական Սպանդարյանի արձանի ապամոնտաժումն ու տեղափոխումը:

Երևանի քաղաքապետարանը քննարկում է ռուսական հեղափոխական շարժման հայտնի գործիչ Սուրեն Սպանդարյանի արձանը հայկական ազգային-ազատագրական շարժման գործիչ Գարեգին Նժդեհի արձանով փոխարինելու հարցը: Երևանում գտնվող հրապարակը, որտեղ տեղադրված է արձանը, ավելի վաղ կրում էր Սպանդարյանի անունը, սակայն այն վերանվանել է Գարեգին Նժդեհի անվան հրապարակ:

«Երկար ժամանակ մենք համոզված էինք, որ անցյալում են մնացել տխրահռչակ տարիները, երբ ժխտվում էր խորհրդային ամեն ինչը, քանդվում էին այդ դարաշրջանի հուշարձանները: Սակայն այժմ կրկին նմանատիպ կոչեր են հնչում», - հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Նշելով, որ Հայաստանում վեր են խոյանում հեղափոխականներ Ալեքսանդր Մյասնիկյանի և Ստեփան Շահումյանի արձանները՝ Թովմասյանն անարդար է համարում նրանց զինակից Սուրեն Սպանդարյանի արձանի քանդումը:

Նա տեղեկացրեց, որ բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով չքանդել արձանը:

«Մենք կոչ ենք անում Ձեզ վճռականորեն կանխել Գարեգին Նժդեհի անունը կրող հրապարակում նրա արձանի տեղադրման մասին հնարավոր որոշումները, որոնք Սպանդարյանի արձանի քանդում են նախատեսում», - նշվում է ՀՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի նամակում:

Թովմասյանը նաև առաջարկում է վերադարձնել հրապարակի նախկին անվանումը՝ պահպանելով արձանը նախկին վայրում: Նրա կարծիքով՝ համապատասխան ատյանները կարող են ճարտարապետական հաջող լուծում գտնել՝ մեկ այլ վայրում Գարեգին Նժդեհի արձանը տեղադրելու համար:

Կոմունիստների առաջնորդը, մասնավորապես, առաջարկեց տեղադրել Նժդեհի արձանը «Հայրենիք» կինոթատրոնի հարևանությամբ:

ՀՀ կոմկուսը հիմնադրվել է 1991 թ.-ին: Այժմ կուսակցության շարքերում ներառված է շուրջ 18 հազար մարդ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: