486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում առաջին անգամ տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը կանցկացվի երկու փուլով
14:33
18 Մայիսի 2011

«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 6-րդ փառատոնը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի երկու փուլով, տեղեկացրեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սաֆարյանը:

«Թումանյանական հեքիաթի օր» փառատոնն ամեն տարի անցկացվում է Լոռու մարզի Դսեղ գյուղում՝ աշխարհահռչակ հայ պոետ և գրող, հայտնի հեքիաթների հեղինակ, 20-րդ դարի հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդավայրում:

«Այս տարի մենք մեր փառատոնը կանցկացնենք երկու փուլով՝ մայիսի 21-27-ը և սեպտեմբերի 10-17-ը: Փառատոնը կմեկնարկի «Տիկնիկները հանուն խաղաղության և բարեկամության» տիկնիկային ներկայացումով», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սաֆարյանը:

Նա նշեց, որ փառատոնի առաջին փուլը կմեկնարկի Դսեղ գյուղում ձիաշքերթով:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարի խոսքերով՝ առաջին փուլն առավելապես բաղկացած կլինի մասնակից-երկրների տիկնիկային թատրոնների հայտնի փորձագետների վարպետության դասընթացներից:

Նա տեղեկացրեց, որ վարպետության դասընթացների արդյունքում  թատերական երիտասարդ մասնագետներն ու հայկական թատրոնների ռեժիսորները կբեմադրեն ներկայացումներ, որոնք կներկայացվեն սեպտեմբերին՝ երկրորդ փուլի շրջանակներում:

Սաֆարյանի խոսքերով՝ Սլովակիայից ժամանած թատերական ռեժիսոր Ռոբերտ Ուոլթերը մտադիր է փառատոնի շրջանակներում ներկայացում բեմադրել և նվիրել այն Հայաստանին: Գեղարվեստական ղեկավարի խոսքերով՝ ներկայացման անվանումը գաղտնի է պահվում:

Նա ընդգծեց, որ հայկական ծրագրի ընտրությունը տեղի կունենա օգոստոսին, և երկրորդ փուլը կանցնի Հայաստանի բոլոր տասը մարզերի գյուղերում:

Սաֆարյանը նշեց, որ այս տարի փառատոնն անցնում է ոչ միայն ՀՀ մշակույթի նախարարության, այլև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:

Նա տեղեկացրեց, որ փառատոնի երկրորդ փուլում իրենց բեմադրություններով հանդես կգան նաև Հայաստանի մի շարք ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնները, իսկ նրանց մասնակցության վերջնական նպատակը կդառնա հանրապետությունում ազգային տիկնիկային թատրոնների ձևավորումը:

ՀՀ մշակույթի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանն իր հերթին նշեց, որ եթե նախորդ տարի փառատոնին մասնակցել է 11 երկիր, ապա այս տարի նրանց թիվը վեցով ավելի է: Միջոցառմանը կմասնակցեն Սլովենիայի, Հունգարիայի, Վրաստանի, Չեխիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իրանի, Բելառուսի, Սլովակիայի, Սերբիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ալժիրի և Ռուսաստանի ներկայացուցիչները:

«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային առաջին փառատոնն անցկացվել է Հայաստանում 2005 թ.-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։