486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում նախօրեին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժած երեխան մարմնի մակերեսի 25%-ի այրվածք է ստացել. ԱԻՆ
12:39
18 Մայիսի 2011

Նախօերին Երևանում տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ի հետևանքով տուժած յոթնամյա երեխան ստացել է մարմնի մաշկի մակերեսի 25%-ի այրվածք և գտնվում է շոկային վիճակում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից:

Չորդ մարդու կյանք խլած ողբերգությունը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան Էրեբունի վարչական համայնքի Արցախի փողոցում: Թիվ 76 ուղևորատար միկրոավտոբուսը բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետ, ինչից հետո միկրոավտոբուսում հրդեհ է բռնկվել: Ավտովթարի հետևանքով չորս մարդ զոհվել է, ևս ինը վնասվածքներ է ստացել, որոնց թվում կան անչափահասներ և կանայք:

Տեղեկատվության համաձայն՝ ՃՏՊ-ի մասին ահազանգը ստացվել է տեղական ժամանակով ժամը 21:27-ին: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով), փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:

ՃՏՊ-ի հետևանքով տեղում մահացել են «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու առջևի երկու ուղևորները, ինչպես նաև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 24-ամյա Սերգեյ Բաղշյանը:

Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 9 ուղևոր՝ Երևան քաղաքի բնակիչներ 54-ամյա Վալերի Պետրոսյանը և Հովսեփ Փափազյանը, 33-ամյա Աննա Խաչատրյանը, 15-ամյա Մարիաննա Մուրադյանը, 20-ամյա Հռիփսիմե Ստեփանյանը, Սիսիան քաղաքի բնակիչներ 7-ամյա Գոռ Հայրապետյանը և 21-ամյա Գեղամ Գաբրիելյանը, Գյումրի քաղաքի բնակիչ 27-ամյա Մուշեղ Գևորգյանը  և Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ 18-ամյա Գոռ Պապոյանը:

Մինչ շտապօգնության ժամանումը պարամեդիկների կողմից տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Փրկարարների ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերվել այրված դիակները և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.36-ին, մարվել` 22.35-ին: Ավտոմեքենաները այրվել են ամբողջությամբ:

Ըստ հերթապահ բժիշկների՝ Հայրապետյանի, Պապոյանի, Ստեփանյանի և Մուրադյանի առողջական վիճակը կայուն ծանր է, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։