486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Կովկասը կարող է դուրս մնալ ԱՄՆ-ի առաջնահերթություններից. ռուս փորձագետ
19:35
17 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հարավային Կովկասը կարող է հայտնվել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շրջանակից դուրս, կարծում է ռուս փորձագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը:

Նրա խոսքերով՝ այժմ նույնականության ներքին ճգնաժամ է զգացվում Արևմուտքի երկու հիմնական սուբյեկտներում՝ ԱՄՆ-ում և Եվրամիությունում:

«ԱՄՆ-ն զգում է առաջնորդության հարացույցի սպառված լինելը», - երեքշաբթի ասաց Լուկյանովը Երևանում տեղի ունեցած «Կովկաս 2010» միջազգային կոնֆերանսի ընթացքում:

Նրա խոսքերով՝ «սառը պատերազմի» ավարտից հետո կասկած չկար, որ ԱՄՆ-ն բնական, ակնհայտ հաղթողն է, «աշխարհի առաջատարը»:

«Սակայն տարբեր պատճառներով պարզ դարձավ, որ դա անհնար է: Նույնիսկ Ամերիկայի նման հզոր երկիրը չի կարող իր վրա կրել համաշխարհային բեռը», - նշեց Լուկյանովը: Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ բառացիորեն այսօր ԱՄՆ-ի պետական թույլատրելի պարտքը հասավ իր «գագաթնակետին»:

Փորձագետի կարծիքով՝ դա ցույց է տալիս, որ իրական հնարավորություններ չկան գերիշխելու քաղաքականության իրականացման համար:

«Նշանակում է՝ հարկավոր է ընտրել, հարկավոր է հստակ իրականացնել առաջնահերթության դասակարգում: Կարծում եմ, որ այս իրավիճակումը, լինի դա ներկայիս կամ հաջորդ վարչակազմի օրոք, նույնիսկ այլ հայացքների դեպքում, անպայման չէ, որ Հարավային Կովկասը հայտնվի առաջնահերթությունների թվում», - ասաց Լուկյանովը:

Փորձագետը նշեց, որ մյուս կողմից նկատվում է Եվրամիության խորը ճգնաժամը, որը, փորձագետի կարծիքով, անհետանում է որպես արտաքին-քաղաքական իրողություն:

«Խորը տնտեսական ինտեգրացիայի և ուժեղացող քաղաքական ֆրագմետնացիայի միջև հակասությունները հանգեցնում են հայեցակարգի ճգնաժամի... Կամ հարկավոր է շարունակել գնալ դեպի դաշնայնացում, ինչը չի ստացվում, քանի որ ազգերը պատրաստ չեն շարունակաբար հանձնել ինքնավարությունը, կամ հարկավոր է վերադառնալ ազատ առևտրի գոտուն, «ընդհանուր շուկային», սակայն ոչ ավելին, ինչը, իմ կարծիքով, հիմա գործնականում տեղի է ունենում», - նշեց փորձագետը:

Ըստ նրա՝ ԵՄ-ն ընկղմվում է քաղաքական աուտիզմի վիճակի մեջ, երբ ներքին խնդիրներն այնքան են, որ արտաքինների համար ժամանակ չկա:

Փորձագետը կարծում է, որ ԵՄ-ն մի քանի տարի անց որակապես կփոխվի: «Դա կլինի ուրիշ Եվրոմիություն, փակ և ավելի շատ նպատակաուղղված իր պաշտպանությանը, քան իր ուժը դեպի դուրս տարածելուն»,- նշեց Լուկյանովը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: