484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի միջին-մասնագիտական հաստատություններում անվճար տեղերի թիվը 2012 թ.-ին կավելանա 50 տոկոսով
19:00
17 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Պետպատվերի շրջանակներում Հայաստանի միջին-մասնագիտական հաստատություններին հատկացված տեղերը 2012 թ.-ին կավելանան 50 տոկոսով նախորդ տարվա համեմատ, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը:

«2010 և 2011 թթ.-ին միջին-մասնագիտական հաստատություններում նախատեսված է եղել 2300 անվճար տեղ», - ասաց Ավետիսյանը:

Նրա խոսքերով՝ անվճար տեղերը, մասնավորապես, կավելանան ավելի մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններով գծով:

Ընդ որում քոլեջներում և ուսումնարաններում կկրճատվեն այն մասնագիտությունները, որոնց գծով պահանջարկ ունեն բարձրագույն կրթությամբ մասնագետները:

Այս կապակցությամբ փոխնախարարը նշեց մանկավարժական քոլեջների առկայության անիմաստ լինելը, քանի որ Հայաստանի մանկավարժական համալսարանն ամբողջովին բավարարում է բոլոր մասնագիտություններով աշխատաշուկայի պահանջները:

«Մենք այժմ կարծում ենք, որ այս ոլորտում ավելի նպատակահարմար կլինի ունենալ բարձրագույն կրթությամբ մասնագետներ, այդ պատճառով որոշել ենք այս մասնագիտությամն բոլոր քոլեջները հանձնել մանկավարժական բուհերի ենթակայությանը՝ որպես բազային կենտրոններ կամ որպես ավագ դպրոցներ դրանց օգտագործման նպատակով», - ասաց նա:

Ավետիսյանը նաև նշեց անվճար տեղերի կրճատումը մի շարք մասնագիտությունների, օրինակ՝ գրադարանավարների գծով:

«Մենք չունենք պահանջարկ չունեցող մասնագիտություններ, այլ բան է, որ հարկավոր է վերանայել կոնկրետ ոլորտում պատրաստվող մասնագետների քանակը՝ ըստ աշխատաշուկայի պահանջների», - ասաց նա:

Փոխնախարարը նաև ավելացրեց, որ աճում է տեխնիկական սպասարկման ոլորտի, գյուղատնտեսության և շինարարության ոլորտի մասնագիտությունների նկատմամբ պահանջարկը, այդ պատճառով պետպատվերի շրջանակներում այս մասնագիտությունների տեղերի թիվը կավելանա:

Խոսելով վճարովի տեղերի մասին՝ Ավետիսյանն ասաց, որ պետական մասնագիտացված հաստատություններում ուսումնառությունը կազմում է 100-150 դրամ ($270-400):

«Կարևոր է, որ միջին-մասնագիտական կրթությունը նախընտրող քաղաքացիների քանակը գերազանցի բարձրագույն կրթություն ստացողների քանակին: Դա անհրաժեշտ է, որպեսզի բարձրագույն կրթություն ստացած անձը չզբաղվի նման կրթություն չպահանջող աշխատանքով»,- ասաց նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: