478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
Նախորդ տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում տեղաշարժեր չեն գրանցվել, սակայն երկրները շարունակում են ավելացնել ռազմական բյուջեները
18:19
17 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անցած 2010 թվականի ընթացքում տեղաշարժեր չեն գրանցվել, չնայած դրան` Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ավելացնել ռազմական բյուջեները, երեքշաբթի ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը Երևանում անցկացվող «Կովկաս 2010» կոնֆերանսի շրջանակներում:

«Ողջ 2010 թվականի ընթացքում ղարաբաղյան հակամարտության հարցում տեղի է ունեցել ընդամենը 3,5 իրադարձություն, որոնք այսպես թե այնպես կապված էին կարգավորման հետ», - ասաց Մինասյանը:

Նրա խոսքերով՝ դրանց թվում են հայ-թուրքական երկխոսության հաստատման փորձի սառեցումը, ղարաբաղյան հակամարտության գոտում ամռան ընթացքում արձանագրված սրումը, երբ Ադրբեջանը դիվերսիոն գործողություններով շփման գծում սկսեց կիրառել լարվածության պահպանման ռազմավարությունը:

Նրա խոսքերով՝ հաջորդ իրադարձությունը Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարացման և նրա լիազորությունների ընդլայնման շուրջ հայ-ռուսական ռազմական համագործակցության ամրագրումն էր, ինչը փաստորեն կապված չէ Ռուսաստանի պատասխանատվության ոլորտի ընդլայնման հետ, այլ վկայում է այն մասին, որ Մոսկվան պաշտոնապես պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին:

Փորձագետը հակամարտության վրա ազդեցություն գործած կես քայլ անվանեց Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը, քանի որ նրա խոսքերով՝ Անկարայի պարտավորությունները բավականին  անորոշ են, իսկ որոշ դրույթներ կարելի է երկակի մեկնաբանել:

«Թուրքիան, այսպես թե այնպես ներգրավված լինելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի գործընթացքում` իր ներքին քաղաքականության մեջ ղարաբաղյան հարցը թիվ 1 խնդիր չի համարում», - ասաց Մինասյանը:

Ինչպես նշեց փորձագետը, չնայած այս ամենին` Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը: Նրա խոսքերով՝ Հայաստանը շարունակում է ռազմական բյուջեի ավելացման ադրբեջանական գծի պատասխան տրենդը՝ 2010 թ.-ին հասցնելով այն 430 մլն դոլարի՝ 2008 թ.-ին 345 մլն դոլարի և 2009 թ.-ին 360 մլն դոլարի համեմատ, չհաշված ռազմական տեխնիկայի գնումները: Միաժամանակ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին ՌԴ-ի հետ համաձայնագրի երկարացումով Երևանը փորձում է կոմպեսացնել սպառազինությունների հավասարակշռությունը հակամարտության գոտում:

Փորձագետը նաև նշեց, որ Ադբրեջանի ռազմական բյուջեն շատ ավելի քիչ է պաշտոնապես հրապարակված թվից (2-3 մլրդ դոլար), և միջազգային հեղինակավոր փորձագետների տվյալների համաձայն՝ 2010 թ.-ի արդյունքներով` այն կազմում է 1,430 մլրդ դոլար, հանրապետությունը զուգահեռաբար զբաղվում է նոր ծանր ռազմական տեխնիկայի գնմամբ և արդեն գոյություն ունեցող ռուսական և խորհրդարային սպառազինությունների վերանորոգմամբ:

Նրա խոսքերով՝ հարևան Վրաստանը, ի տարբերություն հարևաններից, որոշել է դադարեցնել սպառազինությունների մրցավազքը և ընդհակառակը՝ կրճատել է իր ռազմական բյուջեն՝ 2010 թ.-ին հասցնելով 450 մլն դոլարի՝ 2009 թ.-ի 604 մլն դոլարի համեմատ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: