483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայ բնապահպաններն ու էներգետիկները քննարկում են էկոլոգիայի վրա նոր ԱԷԿ-ի ազդեցությունը
17:45
17 Մայիսի 2011

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ, ՀՀ բնապահպանության նախարարության և Արմավիրի քաղաքապետարանի հետ համատեղ երեքշաբթի Արմավիրում տեղի են ունեցել հայկական ԱԷԿ-ի հրապարակում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծի երկրորդ հանրային լսումները:

Լսումների ընթացքում ամփոփվել են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման» բնապահպանական հաշվետվության դրույթները:

Հայաստանը նախատեսում է ԱԷԿ նոր բլոկ կառուցել՝ մոտավորապես 1000 ՄՎտ հզորությամբ, և այս նախագիծը կարժենա մոտ 2 մլրդ դոլար։ Այս նախագծի իրականացման համար արտասահմանյան կապիտալ ներգրավելու նպատակով 2006թ. ՀՀ խորհրդարանն օրենսդրությամբ անվավեր ճանաչեց նոր ատոմային բլոկների պետական մենաշնորհի իրավունքը։ Շինարարական աշխատանքները ծրագրվում է սկսել 2011թ.-ի սկզբից։

Ինչպես Արմավիրում լրագրողներին պարզաբանեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, առաջին հանրային լսումներն անցկացվել են 2010 թ.-ի օգոստոսին՝ ատոմային էներգետիկայի մասին ներքին օրենսդրության և միջազգային կոնվեցիաների դրույթներին համապատասխան:

Լսումների ընթացքում հասարակությունն ու համապատասխան շահագրգիռ պետական կառույցներն իրազեկվեցին, որ պետությունը նպատակաուղղված է ատոմային նոր էներգաբլոկ կառուցել, ինչպես նաև ծանոթացան էկոլոգիայի վրա ազդեցության փաստաթղթի հետ:

«2011 թ.-ի մարտին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման» հաշվետվությունը ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարությանը: Ըստ օրենսդրության՝ այս փաստաթղթի շուրջ այժմ անցկացվում է լսումների երկրորդ փուլը, ինչից հետո փաստաթղթի վերաբերյալ նոր առաջարկներն ու նկատողությունները կներկայացվեն ՀՀ բնապահպանության նախարարություն, որն այդ ամենի հիման վրա կներկայացնի իր եզրակացությունը», - ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ հավանաբար աշնանը այդ եզրակացությունը պատրաստ կլինի, ինչից հետո կանցկացվի լսումների երրորդ՝ վերջնական փուլը:

Շրջական միջավայրի վրա ազդեցության համատեքստում միջոցառմանը մասնակցող փորձագետներն առաջարկել են Հայաստանի էներգետիկայի զարգացման այլընտրանքային տարբերակներ:

Ինչպես նշեց «Էկոլոգիական ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Գաբրիելյանը, Հայաստանում բավականին բարենպաստ պայմաններ կան՝ արևային էներգետիկայի ներուժի օգտագործման համար:

«Հարկավոր է զարգացնել այս ուղղությունը, այլ ոչ թե խոսել այն մասին, թե արևային էներգետիկան թանկարժեք տեսակ է», - ասաց նա՝ ավելացնելով, որ այս հարցում հաշվի չեն առնվում այն ծախսերը, որոնք պետք է արվեն ծառայած ԱԷԿ-ները փակելու կամ վթարները, շրջակա միջավայրի աղտոտվածությունը կանխելու նպատակով:

Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Հայաստանում արևային էներգիայի միջին տարեկան հոսքը 1 քառակուսի մետր տարածքի հաշվարկով հավասարազոր է ժամում մոտավորապես 1700 կՎտ էներգիայի՝ ժամում 1000 կՎտ միջին եվրոպական ցուցանիշի դեպքում:

«Իմ կարծիքով՝ Հայաստանում դեռևս սպառված չէ այլընտրանքային էներգետիկայի և էներգախնայող մեթոդների կիրառման ոլորտում ուսումնասիրությունների ներուժը», - ավելացրեց նա:

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։ ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003—2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը։

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003—2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։