486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ներկայացուցիչների անվտանգությունը կապահովվի Բաքվում անցկացվելիք Եվրատեսիլի ընթացքում. ադրբեջանցի պատգամավոր
19:12
16 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի.  /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանցի քաղաքագետ և Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը կարծում է, որ Հայաստանի ներկայացուցիչների անվտանգությունը 2012 թվականին Բաքվում անցկացվելիք Եվրատեսիլ մրցույթում ապահովված կլինի։

Ադրբեջանական Նիկի (Նիգյար Ջամալ) և Էլլա (Էլդար Քասիմով) դուետը Դյուսելդորֆում Եվրատեսիլ-2011-ի հաղթող դարձավ։ «Եվրատեսիլի» կանոններով, հաջորդ մրցույթն անցկացվում է հաղթող երկրում։

«Մրցույթի կանոններով, բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցությունն ապահովվում է կազմակերպիչ երկրի կողմից։ Կարծում եմ, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են մասնակցել, և նրանց անվտանգությունը, նախապատրաստվելու և արժանի ելույթ ունենալու հնարավորությունն ապահովված կլինի»,- ասաց Մուսաբեկովը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված օն-լայն հարցազրույցում։

Ադրբեջանցի պատգամավորը միաժամանակ նշեց, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում մրցույթին մասնակցելու հարցը։

Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների համար փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների՝ երկու երկրներում հետաքրքրություն առաջացրած խնդիրներին և գործընթացներին վերաբերող  հարցազրույց է կազմակերպվում «Այլընտրանքային տեղեկատվություն հայ-ադրբեջանական երկխոսության մեջ» նախագծի շրջանակներում։

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) նախագիծն արժանացել է ՀՀ-ում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունների կողմից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: