481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետների կրճատումը կհանգեցնի «հարսնացուների արտահոսքի». սոցիոլոգ
15:05
16 Մայիսի 2011

Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետների կրճատումը կհանգեցնի նրան, որ ավելի շատ թվով աղջիկներ կսկսեն ամուսնանալ օտարերկրացիների հետ և կլքեն երկիրը, կարծում է «Սոցիոմետր» սոցիոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

ՀՀ խորհրդարանն առաջին ընթերմամբ ընդունել է «Քաղաքացիական դրության ակտերի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, ըստ որոնց՝ Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետները նախատեսվում է կրճատել՝ մեկ ամսից հասցնելով յոթ օրվա:

«Նմանատիպ ցանկացած հարցը հարկավոր է դիտարկել ժողովրդագրական քաղաքականության տեսակետից: Ամուսնությունների գրանցման դյուրացումը կհանգեցնի արտագաղթի ավելացման: Ավելի շատ թվով օտարերկրյա քաղաքացիներ կգան, կարճ ժամկետներում ամուսնության կձևակերպեն հայ աղջիկների հետ և կտանեն նրանց երկրից», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սոցիոլոգը:

Նրա խոսքերով՝ ամուր ընտանիք ստեղծելու համար հարկավոր է, որպեսզի ամուսնության մասին որոշումը մտածված լինի, իսկ ամուսնության ձևակերպման ժամկետի կրճատումը կհանգեցնի իմպուլսիվ և չմտացված ամուսնությունների թվի ավելացման:

«Այժմ ընտանիքի հայկական մոդելը բավականին ամուր է: Ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ երեք ընտանիքից պահպանվում է միայն մեկը, Հայաստանում տասը ամուսնություններից փլուզվում է միայն երկուսը: Սակայն ամուսնալուծությունների թվի ավելացման միտում կա», - նշեց Ադիբեկյանը:

2010 թ.-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում գրանցվել է ավելի քան 17,9 հազար ամուսնություն, ինչը 4,2 տոկոսով պակաս է 2009 թ.-ից: 2010 թ.-ի արդյունքով գրանցված ամուսնալուծությունների թիվը հասել է 2,9 հազարի, ինչը 5,9 տոկոսով ավել է 2009 թ.-ի տվյալներից:

Միաժամանակ ամուսնացողների տարիքն ավելացել է. 2010 թ.-ին ամուսնացած տղամարդկանց միջին տարիքը կազմել է 29 տարեկան, կանանց տարիքը՝ 24,9 տարեկան: Միաժամանակ առաջին անգամ ամուսնացած տղամարդկանց տարիքը կազմել է 28,1 տարեկան, կանանց տարիքը՝ 24,4 տարեկան: Դեռ մի քանի տարի առաջ հարսնացուների տարիքը կազմում էր 21 տարեկան, փեսացուներինը՝ 26 տարեկան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: