483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի փոխանցումը Ադրբեջանին ԽՍՀՄ փլուզման պատճառներից մեկը դարձավ. Սարգսյան
11:26
16 Մայիսի 2011

Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու մասին խորհրդային իշխանության որոշումը մասամբ հանգեցրեց նրան, որ Հայաստանը դարձավ հարթակներից մեկը, որտեղ սկսվեց Խորհրդային Միության փլուզման գործընթացը, կարծում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Խորհրդային իշխանության արշալույսին Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոն որոշում ընդունեց Հայաստանի կազմից հանել նրա պատմական մարզերը՝ Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը, և փոխանցել դրանք Ադրբեջանին: Երբեք, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղում, մենք այդ ամենի հետ չենք համաձայնել: Ղարաբաղում մշտապես բողոքել են այս անօրինական որոշման դեմ: Գորբաչովի պաշտոնավարման՝ վերակառուցման ժամանակ բողոքն ավելի առարկայական դարձավ», - տեղեկացրել է Սարգսյանը «Մոսկովսկիե նովոստի» թերթին:

Հարցազրույցն արվել է «Մոսկովսկիե նովոստի»-ի, «ՌԻԱ Նովոստի»-ի և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի համատեղ նախագծի շրջանակներում, որը նվիրված է ԽՍՀՄ փլուզման 20-ամյակին:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանը չի կարող չդիտարկել Լեռնային Ղարաբաղի ճանաչման հնարավորությունը, սակայն իրական քայլեր կանի միայն ծայրահեղ դեպքերում, օրինակ՝ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում:

«Մշտապես մեկ այլ՝ ավելի ուղիղ հարց են տալիս՝ «Ինչու՞ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախություն»: Որովհետև մենք բանակցություններ ենք վարում, իսկ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կնշանակի դրանց ձախողում: Ավելի լավ է բանակցություններ վարել», - ասել է ՀՀ նախագահը:

Սարգսյանը կայունության պահպանումը համարել է Հայաստանի պետական անկախության 20 տարվա գլխավոր ձեռքբերումը:

«Պալանային փլուզված ռելսերից շուկայական ռելսերի վրա տնտեսությունը տեղափոխելու խնդրիների հետ մեկտեղ մենք պետք է ապահովեինք բնակչության անվտանգությունը: Ադրբեջանը պատերազմ սկսեց, Թուրքիան անվերապահորեն աջակցում էր Ադրբեջանին, քաղաքացիական պատերազմ էր ընթանում Վրաստանում. այս պայմաններում շատ դժվար խնդիր էր ապահովել բնակչությանը նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքներով», - նշել է ՀՀ նախագահը:

Հարցազրույցի ամբողջական տեքստը կարող եք կարդալ «Մոսկովսկիե նովոստի» թերթի մայիսի 16-ի համարում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։