485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետն արդյունավետ է համարում Վերահսկիչ պալատի հետ համագործակցությունը
14:48
13 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի.  /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն արդյունավետ է համարում հանրապետության Վերահսկիչ պալատի հետ համագործակցությունը։

«Ընդհանուր առմամբ մենք արդյունավետ ենք համարում մեր համագործակցությունը Վերահսկիչ պալատի հետ, բոլոր հաշվետվությունները քննարկվում են, իսկ ՎՊ-ի կողմից ներկայացվող առաջարկությունները կառավարության քննարկումների առիթ են դառնում»,- ասաց Սարգսյանը՝ ուրբաթ ելույթ ունենալով 2010 թվականի ՀՀ պետբյուջեի հաշվետվության խորհրդարանական լսումների ժամանակ։

Նրա խոսքերով, մասնավորապես, ՎՊ-ի հետ նախօրեին անցկացված քննարկումների արդյունքում համապատասխան հանձնարարականներ են տրվել Համաշխարհային բանկի հետ աշխատանքի ընթացակարգերի փոփոխման վերաբերյալ տեխնիկական աջակցություն ստանալու հայտի տրամադրման հարցում։

Նա նշեց, որ ծրագրվում է բացառել վարկային միջոցների մասով խորհրդատվությունների տրամադրումը, բացի այդ, Հայաստանում ստեղծվող հանձնաժողովները, որոնք տենդերներ են հայտարարում և որոշում են համապատասխան չափանիշները, պետք է պատասխանատվություն կրեն ոչ միայն ընթացիկ գործունեության վերահսկողության,  այլ նաև բովանդակության առումով, ինչը «շատ կարևոր է»։

Ըստ նրա՝ նախատեսվում է նաև վարկային ծրագրերի իրագործման արդյունքների պարտադիր աուդիտի անցկացնում ներդնել, որպեսզի բոլոր մասնակիցները նախապես տեղեկացված լինեն, որ ծրագրերի արդյունավետությունը քննարկվելու է հրապարակավ։

«Մենք արձանագրում ենք, որ ՎՊ եզրակացությունների հիման վրա ընդունված որոշումներն էապես կրճատում են Հայաստանի կոռուպցիոն ռիսկերը։ Միաժամանակ կան բազմաթիվ վիճելի կետեր, և մենք շարունակում ենք երխոսությունը ՎՊ-ի հետ, քանի որ դեռ չեն գտնվել կառավարության պահանջներին տարբեր գործառույթների իրագործման մասով բավարարող լուծումներ»,- ասաց Սարգսյանը։

Վարչապետը միաժամանակ նշեց, որ Վերահսկիչ պալատի աշխատանքների յուրահատկությունն այն է, որ կառավարությունը նախագահի ծրագրի հիման վրա իր առջև նպատակ է դրել ինքնուրույն վերհանել այն խնդիրները, որոնք տվյալ պահին երկրում առկա բացասական երևույթների վերացման երաշխիք են։

«Երեկ կառավարությունը, ցավոք, չօգտվեց Վերահսկիչ պալատի հաշվետվության մասով որպես համազեկուցող հանդես գալու իր իրավունքից։ Այն անձինք, ովքեր չտեղեկացրեցին մեզ, որպեսզի մենք օգտվենք այդ իրավունքից, կպատժվեն, քանի որ մենք կարևորում ենք Վերահսկիչ պալատի կատարած աշխատանքները»,- հայտարարեց Սարգսյանը։

Նախօրեին Հայաստանի Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը խորհրդարանում ներկայացրեց 2010 թվականի գործունեության հաշվետվությունը, որում պատմեց այդ թվում սոցիալական ոլորտում նպաստների և կենսաթոշակների վճարման վերաբերյալ բազմաթիվ խախտումների մասին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։