485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+2
Եղանակը Երևանում
Հայ
Արթուր Աբրահամը խոստանում է «կռվել մինչև վերջ» Անդրե Ուորդի հետ մենամարտում
13:56
13 Մայիսի 2011

Միջին քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը և WBA երկրորդ միջին քաշային կարգում չեմպիոն Անդրե Ուորդը մայիսի 14-ին Կալիֆոռնիայում Super Six մրցաշարի կիսաեզրափակիչ մենամարտ կանցնկացնեն։

31-ամյա Աբրահամը չի կորցնում մրցաշարի եզրափակիչ անցնելու հույսը, հաղորդում է allboxing.ru-ն։ «Երկրորդ միջին քաշային կարգի չորս ուժեղագույն բռնցքամարտիկները պատրաստ են կիսաեզրափակչի մենամարտերին, և ես տրամադրված եմ միայն հաղթանակի։ Ինձ ֆավորիտ չեն համարում, բայց ես կռվելու եմ մինչև վերջ։ Շաբաթ օրը մենք հաղթանակ կտոնենք»,- հայտարարեց նա։

27-ամյա Ուորդը մրցաշարում պարտություն չի ունեցել և ֆավորիտ է համարվում, սակայն նա չի թերագնահատում Աբրահամին։

«Կարծում եմ՝ Կարլը (Ֆրոխ) ցույց տվեց, թե ինչպես է պետք կռվել Աբրահամի հետ, բայց ես, միևնույն է, կանեմ իմ ձևով։ Նշանակություն չունի, կհաղթեր Աբրահամն իր նախորդ մենամարտում, թե կպարտվեր, ես նույն կերպ պետք է մարզվեի»,- Ուորդին է մեջբերում Badlefthook.com-ը։

Ամերիկացին ընդգծել է, որ շատ լուրջ է վերաբերվում WBA չեմպիոնի իր կարգավիճակին։ «Ես հարգում եմ բոլոր բռնցքամարտիկներին և համապատասխան կերպով էլ պատրաստվում եմ յուրաքանչյուր մարտին»,- ասել է նա։

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնունդով Հայաստանից է, ներկայացնում է Գերմանիան։ Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 34 մարտ, որոնցից հաղթել է 32-ում (25 մենամարտերն ավարտվել են նոկաուտով)։

ԱՄՆ ներկայացուցիչ Անդրե Ուորդը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգի բոլոր 23 մենամարտերում (13-ը՝ նոկաուտով)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։