484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+5
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հուսով է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը վերջնականապես ձախողված չէ
11:03
13 Մայիսի 2011

Հայաստանի Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը ԳԴՀ Արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Կովկասյան Տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով ներկայացուցիչ, դեսպան Պատրիցիա Ֆլորի հետ հանդիպմանը հույս հայտնել է, որ հայ-թուրքական բարելավման հարցը վերջնականապես չի ձախողվել, հաղորդում է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։

Ֆլորի այցի նպատակը հայ-գերմանական քաղաքական խորհրդակցությունների անցկացումն է, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում Հայաստանի դիրքորոշումը մնում է բաց և պարզ, իսկ մոտեցումը` կառուցողական, այնինչ  Թուրքիան որդեգրել է այլ ուղի` ի սկզբանե նախապայմաններ դնելով հարաբերությունների կարգավորման հիմքում:

Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղարը հույս է հայտնել, որ Թուրքիայում կձևավորվի բարենպաստ մթնոլորտ` առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար:

Պատիցիա Ֆլորն իր հերթին ափսոսանք է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցման կապակցությամբ և հույս հայտնել, որ այդ դադարը ժամանակավոր բնույթ է կրում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության համատեքստում։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին` Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ  Հայաստանը միշտ եղել է հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու կողմնակից` համարելով, որ փոխընդունելի փոխզիջումը առավել ողջամիտ է, քան անիմաստ առճակատումը:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները բավականին արագ տեմպերով զարգանում են, հատկապես Արևելյան Գործընկերության շրջանակներում:

Միևնույն ժամանակ նա կարևորել է հայ-գերմանական երկկողմ համագործակցության հետագա խթանման անհրաժեշտությունը` առաջարկելով ստեղծել կոնկրետ մեխանիզմներ` Գերմանիայի մասնակցությունը հայաստանյան մի շարք բարեփոխումներին առավել առարկայական  դարձնելու նպատակով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: