485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Հայաստանը չի անցել Եվրատեսիլի եզրափակիչ քվեարկության համակարգում տեղի ունեցած խափանումների պատճառով. երգչուհի
19:48
12 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչ Հայաստանի չանցնելու պատճառը, ամենայն հավանականությամբ, քվեարկության համակարգի խափանումն է, հինգշաբթի լրագրողներին ասաց երգչուհի Շուշան Պետրոսյանը:

«Որոշ տվյալների համաձայն՝ Եվրատեսիլի ցուցադրության ժամանակ Գերմանիայում խափանումներ են եղել, և Էմմիի ելույթը չի հեռարձակվել, չնայած նրա երգը Գերմանիայի բոլոր ակումբներում լավագույն հնգյակի մեջ է», - ասաց Պետրոսյանը:

Նա նաև նշեց, որ երգի և կատարողի մասսայականացման մեջ արված ֆինանսական ներդրումներն այս տարի, նախորդ տարվա համեմատ, անհամեմատ քիչ էին, իսկ այլ երկրների համեմատ դա ընդհանրապես չնչին գումար էր:

«Ես՝ որպես պրոֆեսիոնալ, հայտարարում եմ, որ Էմմին իր երգը բավականին լավ է երգել, ֆալշ է երգել բեք-վոկալիստը, որը նույնիսկ խանգարում էր մեր մասնակցին», - ասաց նա:

Էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանն իր հերթին նշեց, որ քվեարկության համակարգի մեջ փոփոխություններ կատարելուց (50/50՝  հեռուստադիտողի և ժյուրիի ձայները) և պրոֆեսիոնալ ժյուրիի ի հայտ գալուց հետո մրցույթի արդարության հավասարակշռությունը խախտվել է:

«Ես երկու անգամ ներառվել եմ Եվրատեսիլիի ժյուրիի կազմում Հայաստանի կողմից և գիտեմ, որ եթե տեխնիկական խափանումներ են լինում հեռուստադիտողների քվեարկության համակարգում, ապա  հաշվի է առնվում միայն ժյուրիի կողմից դրված միավորը», - ասաց նա:

Երզնկյանը նաև ավելացրեց, որ այս տարի ուժեղ մրցակցություն էր մասնակիցների շրջանում՝ չնայած եզրափակիչ դուրս եկած համարներից շատերը բավականին թույլ են նույնիսկ Եվրատեսիլի թեթև ձևաչափի համար:

Նա նաև նշեց մրցույթի քաղաքականացված լինելու փաստը՝ ուշադրություն դարձնելով նրան, որ մեր տարածաշրջանից եզրափակիչ դուրս չեկան հենց Թուրքիան և Հայաստանը:

«Ես զգացմուքայնությամբ աչքի չընկնող մարդ եմ, սակայն լուրն այն մասին, որ Էմմին չի անցել եզրափակիչ, ինձ ցնցեց: Սա հանգամանքների վատ միահյուսում է, քանի որ նրա ելույթը բավականին հաջող էր այս մրցույթի ձևաչափում», - ասաց Երզնկյանը:

Ինչպես նշեց նա, Էմմիին չի կարելի պարտված համարել, քանի որ նա կայացած երգչուհի է, ում այժմ նկատեցին նաև օտարերկրյա պրոդյուսերները:

Եվրատեսիլ-2012-ի թեկնածուի մասին Պետրոսյանը և Երզնկյանը համակարծիք էին՝ նշելով Dorians ռոք-խմբի մենակատար Գոռ Սուջյանի անունը:

Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին 2006թ.-ից։ 2008թ.-ին հայ կատարող Սիրուշոն Եվրատեսիլում չորրորդ տեղը զբաղեցրեց՝ գերազանցելով իր երկրի նախկին ներկայացուցիչների՝ Անդրեի (2006) և Հայկոյի (2007) արդյունքները, ովքեր ութերորդ տեղն էին զբաղեցրել նախկին մրցույթներում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։