481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ խոսնակը շնորհավորել է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին 90-ամյակի կապակցությամբ՝ անձամբ այցելելով հոբելյարին
19:26
12 Մայիսի 2011
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է հայտնի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին՝ շնորհավորելով նրան 90-ամյակի կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

«Աբրահամյանը հոբելյարին է հանձնել հուշանվեր՝ շնորհավորելով հայտնի կոմպոզիտորին հոբելյանի առթիվ, ցանկանալով նրան առողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ», - նշվում է տեղեկատվության մեջ:

Միրզոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ խոսնակին ցուցաբերած վերաբերմունքի համար:

Էդվարդ Միրզոյանը հայտնի հայ, խորհրդային կոմպոզիտոր է, հասարակական գործիչ և մանկավարժ, ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ: 1956 թ.-ի վերջին ընտրվել է Հայ կոմպոզիտորների միջազգային միության նախագահի պաշտոնում և զբաղեցրել է այն մինչև 1991 թվականը:

Միրզոյանի լավագույն ստեղծագործություններից են «Հայաստան», «Տոնական կանտատ», «Խորհրդարային Հայաստան» կանտատները, լարային նվագախմբի և լիտավրների համար սիմֆոնիաները, նախերգանքները սիմֆոնիկ նվագախմբի համար, սոնատներ թավջութակի և դաշնամուրի համար, երգեր, ռոմանսներ և ֆիլմերի երաժշտություն, որոնց թվում են «Փլուզում» (1960), «Տասներկու արբանյակ» (1962) ֆիլմերը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: