478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Տիեզերքի մերձերկրյա տարածության ուսումնասիրության համակարգի նոր համալիր կներդրվի Բյուրականի աստղադիտարանում
18:46
12 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ռոսկոսմոս» գործակալության տիեզերքի մերձերկրյա տարածության ուսումնասիրության համակարգի մեջ ներառված նոր համալիր կներդրվի Բյուրականի Վ. Համբարձումյանի անվան աստղադիտարանում ամենայն հավանականությամբ մինչև ձմեռ, հինգշաբթի լրագրողներին ասաց «Պռոեկտ-տեխնիկա» ոչ կառավարական կազմակերպության գլխավոր տնօրեն Միխայիլ Կարդաշենկոն:

Մերձերկրյա տարածության համատեղ ուսումնասիրության մասին համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2010 թ.-ի նոյեմբերին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանի, «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության և Քելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի միջև:

«Մեր ձեռնարկությունում մշակված համալիրը զինված է բավականին տպավորիչ ժամանակակից սարքավորմամբ: Մենք եկել ենք Հայաստան՝ տեղում համոզվելու, որ Բյուրականի աստղադիտարանը պատրաստ է ընդունել այդ համալիրը», - ասաց Կարդաշենկոն ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի և Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո:

Կարդաշենկոն նաև տեղեկացրեց, որ այժմ «Ռոսկոսմոսում» քննարկվում է միջոցների տրամադրման հարցը՝ Բյուրականի աստղադիտարանի աստղադիտակների արդիականացման նպատակով:

«Դրանից հետո Բյուրականի աստղադիտարանը կդանա աշխարհում ամենակատարյալ աստղաֆիզիկական կառույցներից մեկը», - ավելացրեց նա:

Կարդաշենկոն դժվարացավ նշել ներդրումների կոնկրետ չափը, որոնք հարկավոր են նոր համալիրի ստեղծման համար՝ միաժամանակ նշելով, որ խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է:

«Բյուրականի աստղադիտարանում կտեղադրվի նորագույն ֆոտոընդունիչ սարքավորում: Աստղադիտարանում ներդրված բոլոր միջոցների համալիրն ինքնին բացառիկ է», - ավելացրեց նա:

Քելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Իգոր Մոլոտովը նշեց, որ նոր համալիրը մերձերկրյա տարածությունում վտանգի կանխարգելման համակարգի ստեղծման ծրագրի մի մասն է:

«Մեր ինստիտուտը պատասխանում է «տիեզերական աղբի» համար, այդ պատճառով մենք արդեն երկար տարիներ զբաղվում ենք աստղադիտարանների ցանցի ստեղծմամբ, որոնք զբաղվում են տիեզերքի մերձերկրյա տարածության ուսումնասիրմամբ», - ավելացրեց նա:

ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը նշեց, որ սկսվում է տիեզերական անվտանգության ապահովման համակարգի մեջ Բյուրականի աստղադիտարանի ներառման նախագծի գործնական իրագործումը, համակարգը մշակված է  Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Քելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի կողմից:

ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների հետ հանդիպման ընթացքում Կրիվոպուսկովը պարգևատրեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին Վ. Յա. Բրյուսովի անվան ոսկե մեդալով հայ-ռուսական մարդասիրական և գիտական համագործակցության զարգացման գործում ներդրում կատարելու համար, ինչպես նաև 70-ամյակի կապակցությամբ:

Ուրբաթ մի խումբ ռուս գիտնականներ և մասնագետներ կմեկնեն Բյուրականի աստղադիտարան՝ տեղում իրավիճակի հետ ծանոթանալու նպատակով:

Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ. Արագած լեռան վրա։ Հայկական աստղագիտության բարգավաճման նշանակալի փուլը կապված է հռչակավոր գիտնական, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան հետ։ Բյուրականում անցկացվող գիտական ուսումասիրությունները համաշխարհային ճանաչում են ստացել, դրանց հիման վրա ստեղծվել են աստղաֆիզիկայի նոր ուղղություններ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: