478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը շնորհավորել է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին` 90-ամյակի կապակցությամբ
17:40
12 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է կոմպոզիտոր, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանին` 90-ամյակի կապակցությամբ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

«Ձեր ստեղծագործական ժառանգությունը արդեն երկար տասնամյակներ հանդիսանում է հայկական մշակութային գանձարանի նշանակալի մասը, որով մեր ժողովուրդը  ներկայանում է աշխարհին», - նշվում է կառավարության ղեկավարի ուղերձում:

Վարչապետի խոսքերով՝ լինելով հայ ժողովրդի  դարավոր ընթացքի, հոգևոր մշակութային ժառանգության քաջահմուտ գիտակն ու կրողը՝ Միրզոյանն այդ ամենը վառ տաղանդով արտացոլել է երաժշտարվեստի տարբեր ժանրերը ներկայացնող իր ստեղծագործություններում, որոնք շարունակ հնչում են աշխարհի հեղինակավոր բեմերում` փառավորելով նրա և հայ ժողովրդի անունը:

«Ձեր ներկայությունը անչափ լեցուն է մեր մշակութային-հասարակական կյանքում` թե որպես առաջնակարգ կոմպոզիտոր, թե որպես  մանկավարժ ու միրզոյանական դպրոցի հիմնադիր: Ձեր մարդկային ու քաղաքացիական բազմաթիվ առաքինություններից առանձնանում է անսահման համեստությունը` առավել զարդարելով արվեստագետի Ձեր ազնիվ կեցվածքը»,- նշվում է ուղերձում:

Սարգսյանը հանրաճանաչ կոմպոզիտորին մաղթել է առողջություն, անսպառ եռանդ և արևշատություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։