481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն աննախադեպ հաջողության է հասել Ժնևում կայացած Art by Geneve ժամանակակից արվեստի սալոնում
17:24
12 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական տաղավարն աննախադեպ հաջողություն ունեցավ Ժնևում կայացած ժամանակակից արվեստի Art by Geneve ամենամյա սալոնում, ասաց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը:

«Նախկինում այս սալոնը կոչվում էր Euroart, ինչը սահմանափակում էր արվեստաբանների մասնակցությունը, սակայն վերջին երեք տարվա ընթացքում այն գործում էր Art by Geneve անվան ներքո, և սա հնարավորություն է տալիս այլ երկրներին ևս մասնակցել սրահին: Եվ Հայաստանն առաջին անգամ հնարավորություն ստացավ ներկայացնել ժամանակակից արվեստի իր ժառանգությունը միջազգային հարթակում», - հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց նա:

Հայկական տաղավարում ներկայացված էր նկարիչ Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում»՝ 33 ձևափոխություն Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի թեմայով ստեղծագործությունը:

Հարությունյանի խոսքերով՝ տաղավարը մեծ հաջողություն էր վայելում, և հանդիսատեսը տպավորված էր գաղափատի բացառիկությամբ և հանճարեղությամբ, մեկ նկարչի ստեղծված նկարի 33 ձևափոխություններով:

Նարեկ Ավետիսյանի (հայ անվանի նկարիչ Մինասի որդին) նախագիծը հիմնված է Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 ձևափոխությունների վրա, որոնք արվել են համաշխարհային և հայկական գեղանկարչության տարբեր ոճերում: «33 ձևափոխություններում...» նկարիչը ստեղծում է պատճենի պատճեն՝ «կրկնակի ստիմուլակր»՝ փորձելով անիմացիայի օգնությամբ ներկայացնել արվեստի փոխակերպումը:

Ժնևի սալոնում կտավներն ուղեկցվում էին անիմացիոն տեսաշարով, որը տարածության և ժամանակի չափման մեջ ներկայացնում է մի ձևափոխման փոխակերպումը մյուսի:

«Մեր նախագիծը կարելի է լավագույնը ճանաչել հարթակում: Այն որպես արվեստաբանական ձեռնարկ առաջացրեց Լոզանի համալսարանի մեծ հետաքրքրությունը», - ասաց Հարությունյանն՝ ավելացնելով, որ Նարեկ Ավետիսյանի աշխատանքները ներկայացնելու բազմաթիվ առաջարկներ ստացվեցին մասնավոր սալոնների սեփականատերերից:

Ավելին, Art by Geneve-ի տնօրենին հետաքրքրեց ժամանակակից հայկական արվեստը, և նա ցանկացավ ցուցահանդեսներ կազմակերպել Հայաստանում:

Նարեկ Ավետիսյանը, ում չի հաջողվել ներկա գտնվել Ժնևի ցուցահանդեսին, ուրախությամբ նշեց, որ եվրոպացի հանդիսատեսը նմանատիպ  նրբազգացություն է դրսևորել իր աշխատանքների նկատմամբ:

«Շատ կարևոր է հիշել, որ այն, ինչ դու անում ես, գնահատվում է, չի կորչում: Դա վկայում է մարդկանց միջև կապի առկայության մասին, ինչը ստեղծագործության ամենաբարձր գնահատականն է», - ասաց նկարիչը:

Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը կարևորեց Հայաստանի մասնակցությունը նման միջոցառումներին՝ ժամանակակից արվեստի բնագավառում աշխարհի հետ երկխոսության մեջ մտնելու, «գաղութային վիճակից» դուրս գալու առումով:

«Երկրի ներսում պետք է լինի արվեստի կարևորության գիտակցումը, ինչը ճանաչում է բերում երկրին: Եվ պարտադիր չէ, որ դրանք լինեն խորհրդանիշեր՝ Արարատ սարի, խաղողի կամ նռան տեսքով»,- ասաց նա:

Ժամանակակից արվեստի ամենամյա սալոնը անցկացվել է Ժնևում ապրիլի 28-ից մայիսի 2-ը՝ Գրքի և մամուլի միջազգային ցուցահանդեսին զուգահեռ: Երկու սրահներն էլ այցելեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը: Art by Geneve սալոն այցելելիս Շառլ Ազնավուրը ցանկություն հայտնեց ձեռք բերել Նարեկ Ավետիսյանի վեց աշխատանքները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: