480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ռուսական կայունացնող վարկի միջոցների իրացման արդյունավետությունը կստուգվի 2013 թվականից ոչ շուտ
15:32
12 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ռուսական կայունացնող վարկի իրացման արդյունավետությունը, մասնավորապես՝ աղետի գոտում շինարարության ծախսերի գծով, կստուգվի 2013 թվականից ոչ շուտ, հինգշաբթի ասաց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Ռուսաստանը 2009 թ.-ի հունիսի 12-ին մեկ տրանշով ՀՀ ԿԲ-ի հաշվին է փոխանցել 500 մլն դոլարի չափով կայունացնող վարկ, որը տրամադրվել է LIBOR + 3 տոկոս արտոնյալ տոկոսադրույքով՝ ճգնաժամի պայմաններում հանրապետության տնտեսությանն աջակցելու նպատակով:

«Քանի որ շինարարական բաղկացուցչին ուղղվել է վարկի միայն մի մասը, ապա միջոցների իրացման արդյունավետության մասին եզրակացություն կարելի է անել միայն 2013 թ.-ին շինարարության ավարտից հետո՝ եզրափակիչ ակտերի հիման վրա», - ասաց Զաքարյանը՝ խորհրդարանում ներկայացնելով ՎՊ-ի 2010 թ.-ի գործունեության մասին հաշվետվությունը:

Նրա խոսքերով՝ շինարարական բոլոր աշխատանքների ավարտից առաջ անցկացված ստուգումները լիարժեք չեն, առավել ևս, որ ՎՊ-ն ընթացիկ ստուգման անցկացման լիազորություն չունի, որն ունի նախագահի Վերահսկիչ ծառայությունը:

Ինչպես նշեց ՎՊ-ի նախագահը, մնացած միջոցները տրամադրվել են հայկական բանկերի միջոցով վարկավորման իրագործմանը, որը ևս պալատն ի վիճակի չէ ստուգել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի պատճառով:

«Մենք կկարողանայինք բանկերի միջոցով վարկավորման ստուգումներ անցկացնել, սակայն դրա լիազորությունները չունենք, որը կարող է տրամադրել խորհրդարանը», - ասաց Զաքարյանը:

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Սամվել Բալասյանն առաջարկեց Զաքարյանին մշակել և համապատասխան առաջարկ ներկայացնել խորհրդարանին՝ կառուցվող օբյեկտների ընթացիկ ստուգման թույլտվության տրամադրման հարցի քննարկման համար:

ՀՀ ֆինանսների նախարարության 2010 թ.-ի տվյալների համաձայն՝ ռուսական կայունացնող վարկից աղետի գոտու վերականգնմանն ուղղվել է 80 մլրդ դրամ (ավելի քան 200 մլն դոլար): 2011 թ.-ին աղետի գոտում բնակարանների կառուցման նպատակով կայունացնող վարկից նախատեսվում է հատկացնել ևս 27 մլրդ դրամ (շուրջ 73,7 մլն դոլար):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: