480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
20-րդ դարի հայ-ռուսական միջպետական հարաբերությունների մասին գիրք է ներկայացվել Երևանում
19:39
11 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի.  /Նովոստի-Արմենիա/. Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանի «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920 թթ.)» գրքի շնորհանդեսն անցկացվել է չորեքշաբթի Հայաստանի ազգային գրադարանում։

Ուսումնասիրության հեղինակի խոսքով՝ գիրքը, նախևառաջ, ուղղված է նրան, որպեսզի հայ ժամանակակից երիտասարդությունը ճիշտ ընկալի իր երկրի անցյալը, յուրացնի պատմության դասերը, քանի որ Հայաստանի Առաջին (1918-1920) և Երրորդ (1991-մեր օրերը) Հանրապետությունների միջև շատ ընդհանրություններ և նմանություններ կան։

«Փոխվել են միայն ժամանակները, մարդիկ, բայց արտաքին իրավիճակը նույնն է մնացել՝ նույն հարևանները, նույն հակառակորդները, նույն, այսպես կոչված, «բարեկամները»։ Հայաստանի Առաջին հանրապետության Արտաքին քաղաքականության, դիվանագիտության և միջազգային հարաբերությունների խորն ուսումնասիրությունը կարող է շատ օգտակար լինել մեր ժամանակակից արտաքին քաղաքականության հայեցակարգի մշակման համար, քանի որ այսօր, ըստ էության, կրկնվում են այն նույն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել գրեթե մեկ դար առաջ»,- գրքի շնորհանդեսից հետո ասաց Պետրոսյանը լրագրողներին։

Խոսելով հայ-ռուսական միջպետական հարաբերությունների ներկա փուլի մասին՝ պրոֆեսորը նշեց, որ Հայաստանը չպետք է մոռանա Ռուսաստանի ռազմավարությունը և հիմնական նպատակները։ «Շատ երկար ժամանակ Հայաստանը եղել է Ռուսական Կայսրության մի մասը, և այնտեղ դեռևս չեն հարմարվել այն փաստին, որ իրենց նախկին գաղութն անկախ պետություն է»,- ավելացրեց նա։

Պետրոսյանը նշեց նաև, որ ներկայում իր գիրքը թարգմանվում է ռուսերեն և, հավանաբար, ընթացիկ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին գրքի ռուսալեզու տարբերակն արդեն լույս կտեսնի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։