480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանը թույլ է տվել ավելացնել խաղաղապահ համակազմի թիվն Աֆղանստանում
13:12
11 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ պատգամավորները չորեքշաբթի վավերացրել են Աֆղանստանում խաղաղապահ առաքելության իրականացման  հարցում Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության վերաբերյալ ՆԱՏՕ-ի հետ իրավական հարցերի կարգավորման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2011 թ.-ի մարտի 26-ին և ապրիլի 4-ին:

Համաձայնագիր նախատեսում է ավելացնել հայկական խաղաղապահ համակազմի թիվն Աֆղանստանում՝ ներկայիս 45-ից հասցնելով 130-ի, ինչպես նաև մինչև 2012 թ.-ի դեկտեմբերի 31-ը երկարացնել Աֆղանստանում նրանց առաքելության ժամկետները:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերով՝ հայկական համակազմի նյութատեխնիկական ապահովումն իր վրա է վերցնում գերմանական կողմը, իսկ Հայաստանը վճարում է, մասնավորապես, դրամական ապահովման դիմաց:

Արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքերով, այս համաձայնագիրը թույլ է տալիս ապահովել Հայաստանի համակողմանի մասնակցությունը միջազգային ծրագրերին, բարձրացնել նրա հեղինակությունը խաղաղապահ առաքելություններում, ինչպես նաև ավելացնել իր համակազմը հարևան երկրներից մեկնող խաղաղապահների թվի համեմատ։

Վրաստանն Աֆղանստան է ուղարկել 924 խաղաղապահ, իսկ Ադրբեջանը՝ 94։

Հայկական զինվորական համակազմը Աֆղանստանում գործունեություն է իրականացնում Կունդուզ արվարձանում գերմանական ղեկավարության ներքո ISAF Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության կազմում 2010 թվականից։ Կունդուզի օդանավակայանում անվտանգությունն ապահովող հայկական առաքելության կազմում են ցամաքային մեկ դասակ, սպա բժիշկ և շտաբային սպաներ։ Հայկական խաղաղապահներին Աֆղանստան ուղարկելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2009 թվականի հոկտեմբերին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։