482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը չի անցել Գերմանիայում անցկացվող Եվրատեսիլի եզրափակիչ
10:22
11 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ 2011» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմին երեքշաբթի երեկոյան Դյուսելդորֆում կայացած առաջին կիսաեզրափակչի արդյունքներով չի անցել մրցույթի եզրափակիչ:

Եվրատեսիլին մասնակցության վեց տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանը չի ներկայացվի եզրափակչում:

Էմմին ելույթ ունեցավ չորրորդ համարի տակ՝ ներկայացնելով Boom-Boom երգը, որի երաժշտության հեղինակն է «Apricota» խումբը, իսկ խոսքերի հեղինակը՝ Սոսի Խանիկյանը, գործիքավորման հեղինակն է Արա Թորոսյանը:

Ժյուրիի անդամների և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում (50/50) առաջին կիսաեզրափակչից եզրափակիչ է անցել տասը մասնակից:

Եզրափակիչ անցած մասնակիցներն են սերբ վոկալիստ Նինան, լիտվացի երգչուհի Էվելինա Սասենկոն, հույն արտիստներ Լուկաս Յորկասն ու Ստերեո Մայքը, ադրբեջանական դուետ Էլլան ու Նիկին, վրացական Eldrine ռոք-խումբը, Շվեյցարիան ներկայացնող Աննա Ռոսինելին, հունգարացի արտիստ Քաթի Վուլֆը, Ֆինլանդիան ներկայացնող Պարադիս Օսկարը, ռուս արտիստ Ալեքսեյ Վորոբյովը, իսլանդական համույթ Sjonni's Friends-ը:

Եվրատեսիլին այս տարի կներկայանան 43 երկրների ներկայացուցիչներ: Հինգշաբթի կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում հանդես կգան Բոսնիան և Հերցեգովինան, Ավստրիան, Նիդեռլանդները, Բելգիան, Սլովակիան, Ուկրաինան, Մոլդովան, Շվեդիան, Կիպրոսը, Բուլղարիան, Մակեդոնիան, Իսրայելը, Սլովենիան, Ռումինիան, Էստոնիան, Բելառուսը, Լիտվան, Դանիան և Իռլանդիան ներկայացնողը մասնակիցները:

Ամեն կիսաեզրափակչից տասական մասնակից, ինչպես նաև մրցույթի հիմնադիրներ Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան ու Մեծ Բրիտանիան ներկայացնող մասնակիցները շաբաթ երեկոյան կպայքարեն գլխավոր մրցանակի համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: