482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ նախագահը, վերսկսելով Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեությունը, անձնական նպատակներ էր հետապնդում. պատգամավոր
20:00
10 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ԵԽԽՎ նախագահ Մևլյութ Չավուշօղլուն, որոշելով վերսկսել Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեությունը, անձնական նպատակներ էր հետապնդում, երեքշաբթի խորհրդարանում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, եվրաինտեգրման հարցերով հայկական խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

ԵԽԽՎ Բյուրոյի՝ հունվարի 28-ի նիստում իսպանացի պատգամավոր Խորդի Չուկլա ի Կոստան ընտրվել է Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նոր նախագահ։ Փաստորեն ենթահանձնաժողովը երկարատև ընդմիջումից հետո կրկին գործում է ԵԽԽՎ նախագահ Մևլյութ Չավուշօղլուի նախաձեռնությամբ, ինչի դեմ ակտիվ հանդես է գալիս հայկական կողմը, համարելով, որ նման կառույցը կարող է վնաս հասցնել ղարաբաղյան բանակցային գործընթացին։

Տվյալ կապակցությամբ Զոհրաբյանը գրավոր հարցում է  ուղղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեին՝ տվյալ հարցում ԵԽԽՎ Ֆրանսիայի ներկայացուցիչների պասիվ դիրքորոշումների և ենթահանձնաժողովի գործունեության վերսկսկման վերաբերյալ։

«Այսօր ես պատասխան եմ ստացել ֆրանսիացի համանախագահից, ով ի գիտություն է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին հանձանաժողովի միջամտության սպառնալիքի վերաբերյալ արտահայտված մտահոգությունը՝ ընդգծելով, որ հանձնաժողովի գործունեության վերսկսումը Մևլյութ Չավուշօղլուի անձնական որոշումն է, որը քաղաքական նպատակներ է հետապնդում»,- ասաց Զոհրաբյանը։

Ըստ նրա՝ իր նամակում Ֆասյեն նշում է, որ ենթահանձնաժողովի ստեղծումը բացառապես Մևլյութ Չավուշօղլուի անձնական նախաձեռնությունն է, որը պայմանավորված է միայն մեկ նպատակով՝ ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձև ընդունել և ստիպել հայկական կողմին կատարել այն։

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կրկին հաստատում է հանձնաժողովի նիստերին չմասնակցելու իր մտադրությունը»,- ասաց Զոհրաբյանը։

Միաժամանակ պատգամավորը նշեց, որ անձամբ է Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիին փոխանցել նամակ, որում մտավախություն է արտահայտված ադրբեջանա-թուրքական տանդեմի՝ ղարաբաղյան կարգավորման հարցը ոչ պրոֆեսիոնալ հարթություն տեղափոխելու փորձերի վերաբերյալ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: