477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Լվովում վետերանների վրա գործած հարձակումը մեծ հանցագործություն է. Հայաստանի Կոմունիստական կուսակցություն
19:46
10 Մայիսի 2011

Լվովում վետերանների վրա  գործած երեկվա հարձակումը ոչ միայն խուլիգանություն է, այլ մեծ հանցագործություն, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանի Կոմունիստական կուսակցության ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։

Լվովում Հաղթանակի օրվա տոնակատարության ժամանակ մի քանի միջադեպ է տեղի ունեցել։ Մարսի դաշտում ազգայնականների և վետերանների միջև ընդհարում է տեղի ունեցել։ Փառքի բլրի վրա ազգայնականները չեն թողել մարդկանց Անհայտ զինվորի գերեզմանի մոտ, եթե նրանց հագուստի վրա գեորգիևյան ժապավեններ են եղել։ Այնտեղ էլ ազգայնականները փորձել են քանդել ոստիկանության շրջափակումը կարմիր դրոշի բարձրացման ժամանակ։ Բացի այդ, նրանք ոտնակոխ են արել այն ծաղկեպսակը, որը պետք է զինվորական գերեզմանոցում դներ Լվովում ՌԴ գլխավոր հյուպատոս Օլեգ Աստախովը։

«Երբ ձեռք են բարձրացնում վետերանների վրա, պատմության վրա, Հայրենական Մեծ պատերազմում տարած մեր Հաղթանակի վրա, դա ոչ միայն խուլիգանություն է, այլ մեր ժամանակների մեծ հանցագործություն»,- ասաց Թովմասյանը։ 

Նա վրդովմունք հայտնեց, որ Ուկրաինայի ղեկավարությունն իր երկրում նման խուլիգանական գործողություններ է թույլ տալիս։  

Հայաստանի կոմունիստական կուսակցության անունից վճռականորեն դատապարտելով այդ փաստը՝ Թովմասյանը նշեց, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է լուրջ և վերջնական գնահատական տան երկրում ֆաշիզմի տարածմանը։

«Միևնույն է՝ ֆաշիզմ չի լինի, խորհրդային զորքերը տապալել են ֆաշիզմը և այն այլևս չի կարող վերածնվել, այնպես որ զուր է ինչ-որ մեկը հաջողության հույսեր տածում»,- ասաց Թովմասյանը։

Նա նշեց, որ ֆաշիզմի դրսևորումները հարիր չեն այնպիսի առաջատար  երկրի, ինչպիսին է Ուկրաինան և նրա ժողովուրդը։

Թովմասյանը կարծում է, որ որոշ հետխորհրդային երկրներում ֆաշիստական դրսևորումների հանդեպ Արևմուտքի «հանգիստ» արձագանքը պետք է դիտարկել դավաճանության հետևանքով Խորհրդային Միության լիկվիդացման համատեքստում։

«Խորհրդային Միությունը չի փլուզվել, այլ լիկվիդացվել է դավաճանության հետևանքով։ Գորբաչովը և նրա համախոհները պետք է պատասխան տան հզոր երկրի հետ նման կերպ վարվելու համար, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց Թովմասյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը: