486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը շահագրգռված է այլ երկրներում արժանի զրուցակիցներ ունենալով. Մարտենս
18:02
10 Մայիսի 2011

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) շահագրգռված է, որպեսզի այլ երկրներում արժանի զրուցակիցներ ունենա, երեքշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասաց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարտենսը։

«Մենք շատ շահագրգռված ենք կովկասյան տարածաշրջանի երկրների հետ Հարևանության ծրագրով (Հարևանության եվրոպական քաղաքականություն- European Neighbourhood Policy), ինչպես նաև նրանով, թե ինչ է կատարվում Եվրանեստի շրջանակներում»,- ասաց նա։

Սարգսյանն իր հերթին նշեց, որ Մարտենսի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ օրակարգի առաջնահերթ հարցեր, մասնավորապես՝ իշխող Հանրապետական կուսակցության մուտքը ԵԺԿ, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ Հարևանության եվրոպական քաղաքականության շրջանակներում։

«Հարցերի երրորդ խումբը վերաբերում է արժեքների համակարգին, այն բանին, թե ինչպես իրեն կդրսևորի Հայաստանն արժեքային դաշտում, ապագայի վերաբերյալ նրա տեսլականը և մասնավորապես ինչպիսի արժեքների հետևորդ է Հայաստանում ՀՀԿ-ն»,- ասաց նա։

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության մուտքը Եվրոպական ժողովրդական կուսակցություն կարող է վերջնական որոշվի ընթացիկ տարվա աշնանը՝ ԵԺԿ-ի առաքելության եզրակացության հիման վրա։

Միաժամանակ վարչապետը վստահություն հայտնեց, որ «երկխոսությունը կնպաստի Հայաստանի բարեփոխումների գործընթացի արագացմանը»։

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը բավականին ազդեցիկ ուժ է։ Այն հիմնադրվել է 1976 թվականին, կենտրոնակայանը` Բրյուսել: Եվրոպայի խոշորագույն այս կուսակցությունը բնորոշվում է որպես կենտրոնամետ-աջակողմյան ուղղություն։ ԵԺԿ անդամ է 39 երկրի 72 կուսակցություն։

ԵԺԿ-ը համախմբում է ԵՄ ասոցացված անդամների և անդամ պետությունների մոտ գաղափարախոսություն ունեցող ազգային կուսակցություններին, ինչպես նաև սերտ կապեր է պահպանում  հնարավոր թեկնածու համարվող երկրների հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: