480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ առողջապահության նախարարը գլխավորում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը խախտած պաշտոնատար անձանց «սև ցուցակը». ուսումնասիրություն
17:39
10 Մայիսի 2011

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը առաջին եռամսյակում գլխավորում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը խախտած պաշտոնատար անձանց «սև ցուցակը», երեքշաբթի լրագրողներին ասաց Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը՝ ներկայացնելով կազմակերպության կողմից անցկացված ուսումնասիրության տվյալները:

«Քուշկյանի անունն արդեն ավանդաբար ներառվում է մեր «սև ցուցակներում», նա ներառված էր այնտեղ, երբ մենք ամփոփում էինք 2010 թվականի արդյունքները և ավելի վաղ», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դոյդոյանը:

Նրա խոսքերով՝ «սև ցուցակը» կազմվել է հասարակական կազմակերպությունների, լրագրողների և մասնավոր քաղաքացիների բազմաթիվ հարցումներին ի պատասխան այս կամ այն կառույցների պատասխանների վերլուծության արդյունքում:

Այսպես, 2011 թ.-ի առաջին եռամսյակում բացի Քուշկյանից «սև ցուցակում» են հայտնվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Կարաքեշիշյանը և մասնավոր Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը:

Դոյդոյանը նշեց նաև պաշտոնատարների կողմից քաղաքացիների հարցումներին արձագանքելու անհրաժեշտության գիտակցման աճը:

«Այս մասին վկայում է այն փաստը, որ 2011 թ.-ի առաջին եռամսյակում լիարժեք պատասխաններ են ստացել հարցումների 88 տոկոսը, իսկ հինգ տարի առաջ այս ցուցանիշը կազմում էր 51 տոկոս», - ասաց նա:

Դոյդոյանը նաև ներկայացրեց այն կառույցների ցանկը, որոնք ժամանակին են պատասխանում հարցումներին: Այդ ցանկը գլխավորում է ՀՀ մշակույթի նախարարությունը, որին հետևում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ ՊՆ-ն:

Նա նաև ընդգծեց, որ դեպքերի մեծամասնության պարագայում հարցման պատասխանները ստացվում են ուշացումով:

«Օրենքի համաձայն՝ պատասխանները պետք է ներկայացվեն 5 օրվա ընթացքում, եթե դա անհնար է, ապա պատասխանող կողմն այդ ժամկետների ընթացքում պետք է տեղեկացնի, որ պատասխանը կստացվի ավելի ուշ, սակայն այս ժամկետները հիմնականում չեն պահպանվում, և պատասխանները ստացվում են 10-13 օրվա ընթացքում», - ասաց նա:

Դոյդոյանը տեղեկացրեց, որ Տեղեկատվության ազատության կենտրոնը մտադիր է դատի տալ այն բոլոր կառույցներին, որոնք կանոնավոր կերպով խախտում են տեղեկատություն ստանալու քաղաքացիների իրավունքը:

«Սև ցուցակում» ներառված կառույցների ներկայացուցիչներն ուսումնասիրության արդյունքները մեկնաբանեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը: Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը ընդունեց, որ գերատեսչությունում բացթողում է եղել աշխատանքային գործընթացում՝ ավելացնելով, որ մեղավորն արդեն պատժված է:

Ստեփանավանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի առաջատար փորձագետ Նազելի Ավագյանը հերքեց բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ Ստեփանավանի քաղաքապետարանն աշխատում է բաց և թափանցիկ, ու ցանկացած տեղեկատվություն կարելի է գտնել Ստեփանավանի քաղաքապետարանի կայքում:

«Հյուսիսային համալսարան» բուհական թերթի գլխավոր խմբագիր Էվելինա Ղանթարչյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց, որ բուհի ռեկտոր Բորիս Մակիչյանը չի հրաժարվում տեղեկատվություն տրամադրել, այլ պարզապես խնդրել է հիմնավորել հայցը:

ՀՀ ԱԻՆ-ից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը խոստացան մեկնաբանել խնդիրը փոքր-ինչ ուշ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։