486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԵԺԿ-ի կազմի մեջ ՀՀԿ-ի ներառման հարցը կարող է լուծվել աշնանը
16:34
10 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպական ժողովրդական կուսակցության կազմի մեջ ՀՀԿ-ի ներառման հարցը կարող է լուծվել 2011 թ.-ի աշնանը, ասաց ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարտենսը:

ՀՀԿ-ն, որը 1999 թ.-ից Հայաստանի իշխող կուսակցությունն է, արդեն հայտարարել է ԵԺԿ-ի ասոցացված անդամ դառնալու իր ցանկության մասին:

«ԵԺԿ-ի պաշտոնական առաքելությունն աշնանը կայցելի Հայաստան: Հուսով եմ, որ այդ առաքելության եզրակացությունը դրական կլինի (հիմնավորում), որպեսզի մենք կարողանանք դրական լուծում տալ ՀՀԿ-ի անդամակցության հարցին», - երեքշաբթի Երևանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում ասաց Մարտենսը:

Նա նաև հույս հայտնեց, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումների դրական գործընթացի դեպքում՝ մասնավորապես Ընտրական օրենսգրքի, խոսքի ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում, կարելի կլինի դրական եզրակացություն տալ այն մասին, որ ՀՀԿ-ի ծրագիրը համապատասխանում է ԵԺԿ-ի հիմնական ծրագրին:

«Երկրորդ չափորոշիչը ժողովրդավարական քաղաքական կուսակցության ձևավորումն է: ԵԺԿ-ի անդամ դառնալու համար կուսակցությունները պետք է, առաջին հերթին, ընդունեն մեր հիմնական ծրագիրը, ունենան Կուսակցության կազմակերպման և գործունեության մասին կանոնադրություն, որը հիմնված կլինի ներկուսակցական ժողովրդավարության վրա», - ասաց նա:

Այս կապակցությամբ Մարտենսը նշեց, որ նա Հայաստանում հանդիպել է նաև «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցությունների, ինչպես նաև «Ժառանգություն»  ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների հետ:

«ԵԺԿ-ի պաշտոնական առաքելության դրական եզրակացության հիման վրա մենք կարող ենք ՀՀԿ-ի անդամակցության մասին որոշում ընդունել: Նմանատիպ ընթացակարգ պետք է անցնեն նաև Հայաստանից ներկայացված մյուս երեք թեկնածուները: Դրանից հետո ընդունվում է որպես դիտորդ կուսակցության անդամակցության մասին որոշումը: Այս որոշման հիման վրա պատվիրակները հրավիրվում են մասնակցել քաղաքական վեհաժողովի նիստերին: Այս դեպքում ես հրավիրում եմ նաև երկրի նախագահին կամ վարչապետին մասնակցել ԵԺԿ-ի ընդլայնված ֆորումին», - պարզաբանեց նա:

ԵԺԿ-ի նախագահի խոսքերով՝ 2012 թ.-ին կուսակցությունը նախատեսում է ֆորում կազմակերպել՝ իր հիմնական ծրագիրն ադապտացնելու նպատակով՝ հաշվի առնելով նոր մարտահրավերներն ու բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում տեղի ունեցող դրական գործընթացները և փոփոխությունները:

Նա նաև հույս հայտնեց, որ ՀՀԿ-ն ԵԺԿ-ի կազմում ներառվելուց հետո կմասնակցի համաեվրոպական արժեքների համակարգին վերաբերող քննարկումներին:

«Հաշվի առնելով այն, որ ԵԺԿ-ն կենտրոնամետ-աջակողմյան ուղղություն ունի, պահպանողական ՀՀԿ-ն ԵԺԿ-ին անդամակցելու լիարժեք իրավունք ունի», - ավելացրեց Մարտենսը:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը բավականին ազդեցիկ ուժ է։ Այն հիմնադրվել է 1976 թվականին, կենտրոնակայանը` Բրյուսել: Եվրոպայի խոշորագույն այս կուսակցությունը բնորոշվում է որպես կենտրոնամետ-աջակողմյան ուղղություն։ ԵԺԿ անդամ է 39 երկրի 72 կուսակցություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։