487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Կինոլոգների միության ղեկավարը հաղթանակ է համարում հայկական գելխեղդի ճանաչումը որպես շան Հայաստանի ազգային տեսակ
16:04
10 Մայիսի 2011

Կինոլոգների միջազգային միության կողմից (IKU – International Kennel Union) հայկական գելխեղդի (գամփռ)՝ որպես շան ազգային տեսակ միջազգային ճանաչումումը մեծ հաղթանակ է Հայաստանի համար, կարծում է ՀՀ կինոլոգների միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը։

Ապրիլին ցեղային կոմիտեի նիստի ժամանակ Կինոլոգների միջազգային միությունը հայկական գելխեղդը (գամփռ) պաշտոնապես որպես շների ազգային տեսակ է  ճանաչել։ Գամփռն ընդգրկված է IKU-ի ռեեստրում և գրանցված է 204 համարի տակ։

«Մենք դեռ 1997թ.-ին ենք սկսել գամփռի ճանաչումը որպես հայկական ազգային տեսակ։ 1989թ.-ին Թուրքիային հաջողվել է տեսակը գրանցել Անատոլիական կարաբաշ (սև գլուխ) անվան տակ։ Եվ մենք երկար ժամանակ պայքարել ենք մեր իրավունքների վերականգնման համար»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Միության ղեկավարը։

Ըստ նրա՝ շների տվյալ տեսակի հայկական ինքնության ճանաչումը մեծ մշակութային նշանակություն ունի, քանի որ կբարձրացնի Հայաստանի ճանաչելիությունը դրա սահմաններից դուրս։

«Ներկայումս ՀՀ տարածքում ավելի քան 2000 գամփռ կա։ Պետությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի այդ ազգային տեսակների պահպանման խնդրին։ Ողջ աշխարհում այդ տեսակի մեծ պահանջ կա, քանի որ այն արդյունավետորեն պահպանում է փոքր եղջրավոր անասուններին գիշատիչների հարձակումից։ Եթե պետական մոտեցում ցուցաբերենք, ապա կարելի է նույնիսկ զբաղվել այդ շների արտահանմամբ»,- ընդգծեց Գաբրիելյանը։

Գամփռը շների «բնական» ցեղատեսակ է, որը ծագել է Հայկական լեռնաշխարհում։ Այդ տեսակի շները տարածված են եղել նախապատմական ժամանակներից սկսած ողջ Հայկական լեռնաշխարհով, ինչի մասին վկայում են ժայռապատկերները, որոնք հայտնաբերվել են տարբեր տարածաշրջաններում՝ ինչպես Արևելյան Անատոլիայում (Թուրքիա), այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։

Ըստ Գաբրիելյանի՝ մայիսի 22-ին Երևանում տեղի կունենա կինոլոգների միջազգային ցուցահանդեսը՝ Մեծ Բրիտանիայի և Լատվիայի ականավոր կինոլոգների մասնակցությամբ, որի ընթացքում այլ տեսակների հետ  կցուցադրվի նաև գելխեղդ գամփռը։

Միության ղեկավարն ավելացրեց, որ Հայաստանի կինոլոգների գիտության ներուժը շատ բարձր է, և կան բոլոր նախադրյալները, որպեսզի այն բարձրացվի եվրոպական մակարդակի։

Այդ կապակցությամբ նա տեղեկացրեց, որ Միությունը ծրագրում է զբաղվել Վանա կատուների հայկական ինքնության վերականգնմամբ, որն այժմ Թուրքական է կոչվում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։