483.55
-0.56
568.22
-2.21
8.18
-0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանը հաստատել է 2011-2015թթ. կրթության զարգացման պետական ծրագիրը
14:32
10 Մայիսի 2011

Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի նիստում առաջին ընթերցմամբ հաստատել է կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը, որում ներկայացված են կրթության զարգացման համակարգային հիմնական ուղղությունները, մոնիթորինգի հարցերը և դրա կատարման գնահատականները։

Ինչպես նշեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրն իր մեջ է ներառում կրթական ոլորտի ներկայիս վիճակի և խնդիրների ուսումնասիրումը, կրթության զարգացման ազգային համատեքստը, ոլորտի նպատակներն ու խնդիրները, ռազմավարական մոտեցումները և առաջնահերթությունները։

«Ծրագիրը Հայաստանի կրթական համակարգի համար արդիական և կարևոր համակարգային հիմնական միտումներ է պարունակում, այն ծայրաստիճան իրատեսական է և չի պարունակում որևէ բազմակարծություն՝ ներկայացնելով այն, թե ինչու ենք մենք ցանկանում հասնել մինչև 2015 թվականը»,- ասաց Աշոտյանը։
Նրա խոսքով, ծրագրում ներկայացված են բոլոր ոլորտներում, սկսած նախադպրոցականից և ավարտած բուհական կրթությունով, կոնկրետ քայլերի իրագործման առաջնահերթությունները, որոնցով կառավարությունն առաջնորդվում է կրթական ծրագրեր իրականացնելիս։

Նա նշեց նաև, որ ծրագիրը հիմնված է երեք հիմնական դրույթների վրա՝ կրթության ավելի լայն հասանելիության ապահովում, կրթության որակ, կրթության արդյունավետության գնահատում, որը նաև ենթադրում է անհրաժեշտ գործիքներ կրթական գործընթացը միջազգային մակարդակին և միտումներին համապատասխանեցնելու համար։
Երկարաժամկետ ծրագրի մշակումը սկսվել է դեռևս 2007 թվականին և ավարտվել նախորդ տարի, ինչից հետո այդ հարցով տարբեր քննարկումներ և խորհրդարանական լսումներ են անցկացվել։

Հայաստանում կրթության զարգացման նախորդ ծրագիրը մշակվել է 2001 թվականին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: