483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը «Եվրատեսիլ 2011»-ում բուքմեյքերների կանխատեսմամբ կզբաղեցնի 18-25-րդ տեղերը
15:01
06 Մայիսի 2011

«Եվրատեսիլ 2011»-ին Հայաստանը ներկայացնող Էմմին Boom-Boom երգով զբաղեցրել է 25-րդ տեղը William Hill գրասենյակի խոշորագույն բուքմեյքերների վարկանիշային աղյուսակում:

«Մարաֆոն» ռուսական բուքմեյքերական գրասենյակը փոքր-ինչ լավատեսական է կանխատեսումների հարցում: Հայաստանին 100 գործակցով կանխատեսում են 18-րդ տեղը: William Hill և Ladbrokes բրիտանական ամենահեղինակավոր գրասենյակները, ռուսական «Մարաֆոն», ինչպես նաև հայկական «Վիվարո» գրասենյակները մրցույթի ֆավորիտ են համարում Ֆրանսիային: Առաջին եռյակում են հայտնվել Մեծ Բրիտանիան և Էստոնիան:

Այսպես, William Hill-ը Ֆրանսիայի հաղթանակի խաղադրույքները ընդունում է 11/4 գործակցով (3,75), Մեծ Բրիտանիայի հաղթանակինը՝ 11/2 գործակցով (6,5), Էստոնիայի հաղթանակինը՝ 7/1 (8):

Ադրբեջանը մի փոքր հետ է մնում առաջնորդների եռյակից և 8/1 (9) գործակցով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Իսկ Ռուսաստանը 16/1 (17) գործակցով կիսում է 8-9-րդ հորիզոնականը Դանիայի հետ:

Ֆրանսիան, որը բուքմեյքերների ամենաառաջին կանխատեսումներով դարձել է «Եվրատեսիլի» ամենահավանական հաղթողը, կներկայացնի 21-ամյա տենոր Ամորի Վասիլին (Amaury Vassili)՝ Sognu երգով, նրա երգը կառուցված է բոլերոյի հիմքի վրա, երաժշտության հեղինակներն են կոմպոզիտորներ Դանիել Մոյնն ու Քվենթին Բաչելետը  (Daniel Moyne and Quentin Bachelet):

Ինչպես կարծում են Էմմի մրցակիցները, նա ունի մրցույթը հաղթելու բոլոր հնարավորությունները:

«Այս մրցույթի բոլոր հայ մասնակիցներն ունեն մի հետաքրքրիր գիծ՝ նույնիսկ եթե նրանց երգն ու շոուն ոչ մի ազգագրական տարր չեն պարունակում, հայերը, ամեն դեպքում, տարբերվում են իրենց ազգային ինքնությամբ: Նրանք ունեն վառ արտաքին, էներգիա, անհատականություն, բացառիկություն», - ասել է Մոլդովան ներկայացնող «Zdob si Zdub» խմբի մեներգիչ Ռոման Յակուպովը:

«Կարծում եմ, որ մրցույթի երկու շաբաթվա ընթացքում Boom-Boom երգը կհնչի Դյուսելդորֆի բոլոր դիսկոտեկներում: Այս երգը միանգամից հոգու մեջ է մտնում, և նրա տակ ինքնաբերաբար սկսում ես պարել», - ասել է Սան Մարինոն ներկայացնող Սենիտը:

«Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Լենա Մայեր-Լանդրուտը, մասնակցելով գերմանական հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող զվարճալի հեռուստահաղորդմանը և խոսելով Եվրատեսիլի մասին, նշել է հայ մասնակցի երգն ու այն արտահայտիչ է համարել:

«Եվրատեսիլ 2011» մրցույթը կանցկացվի 2011 թ.-ի մայիսի 10-14-ը Դյուսելդորֆում: Էմմին մրցույթին հանդես կգա Boom-Boom երգով, որի երաժշտության հեղինակն է «Apricota» խումբ, խոսքերի հեղինակն է Սոսի Խանիկյանը, երգի գործիքավորումն իրականացրել է Արա Թորոսյանը:

Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին 2006թ.-ից։ 2008թ.-ին հայ կատարող Սիրուշոն Եվրատեսիլում չորրորդ տեղը զբաղեցրեց՝ գերազանցելով իր երկրի նախկին ներկայացուցիչների՝ Անդրեի (2006) և Հայկոյի (2007) արդյունքները, ովքեր ութերորդ տեղն էին զբաղեցրել նախկին մրցույթներում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։