485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կհավասարեցնի սակագնային քվոտաները օղի ներկրողների և տեղական արտադրողների համար. նախարար
14:23
06 Մայիսի 2011

ՀՀ կառավարությունը մտադիր է հավասարեցնել հարկային դաշտը օղի ներկրողների և տեղական արտադրողնրի համար, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Նախօրեին կառավարության հավանության է արժանացել «Ներքին շուկայի պաշտպանության մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է ապահովել ոչ խտրական մոտեցում տեղական և ներմուծվող արտադրանքի նկատմամբ և խուսափել շահագրգիռ տարբեր երկրների կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում ՀՀ նկատմամբ հնարավոր առևտրային վեճերի նախաձեռնումից:

«Փաստորեն ներկրողների, ինչպես նաև տեղական արտադրողների համար կգործեն արտոնագրման սկզբունքն ու պետական տուրքերը, չնայած նախատեսվում է նաև քննարկել և հաստատել հարցն այն մասին, թե կտրամադրվի դյուրացվա՞ծ, թե՞ բարդ արտոնագիր, ինչպես նաև վճարման չափը», - ասաց Դավթյանը՝ հիշեցնելով, որ այս պահին ներկրողները հարկ են վճարում՝ ելնելով ներկրման կոնկրետ ծավալից:

Նա հիշեցրեց, որ կառավարության որոշումը օրենսդրական նախաձեռնության տեսքով կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:

Ինչպես կարծում է ՀՀ էկոնոմիկայի նախարարը, այս համատեքստում կարևոր է այն մոտեցումը, որ խաղի կանոններն ու կառավարման մեխանիզմներն ինչպես արտադրողի, այնպես էլ ներկրողի համար կլինեն «միևնույնը, պարզ և հասկանալի»:

Նախարարը նաև նշեց հայկական շուկայում օղու որակի բարձրացմանն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, ինչին, նրա կարծիքով, կնպաստի նաև օրենսդրական փոփոխությունը, քանի որ արտադրողների և ներկրողների նկատմամբ պահանջները կխստացվեն՝ ձեռնպահ մնալով անորակ օղի արտադրելուց և ներկրելուց:

Ուկրաինան 2010 թ.-ին մեղադրում էր Հայաստանին անբարենպաստ ռեժիմի ստեղծման մեջ ուկրաինական ծխախոտային և ալկոհոլային արտադրանքի ներկրման համար, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնական կանոնների խախտման մեջ:

Ուկրաինան դժգոհ էր, որ Հայաստանում ծխախոտային արտադրանքի ակցիզի տոկոսադրույքը կազմում է ներկրված ծխախոտի համար 6500 դրամ (շուրջ 17,5 դոլար) հազար ծխախոտի դիմաց և 4750 դրամ (շուրջ 12,7 դոլար)՝ տեղական արտադրության համար: Ուկրաինական ծխախոտային արտադրանքի հարկերի շուրջ Հայաստանի և Ուկրաինայի միջև ծագած վեճը տարեվերջին լուծվեց:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։